Ինչպես են մեր տղաները կանխում հակառակորդի սանձարձակ գործողությունները (լուսանկարներ)
Հասարակություն
«Դիրքերում» հաղորդման հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանը քիչ առաջ է վերադարձել դիրքերից: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում և հրապարակել լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես ես միշտ ասել եմ նման դեպքերում, ինֆորմացիայի հավաստի աղբյուր հանդիսանում է պաշտոնական հաղորդագրությունները... Փառք Աստծո, մեր պաշտոնական աղբյուրները շատ օպերատիվ ներկայացնում են իրավիճակը, սիրելի ընկերներ ես գիշերը վերդարձել եմ դիրքերից և այս պահին Երևանում եմ, հնարավոր է նորից հետ մեկնեմ, մի բան պարզ է, որ թշնամին խուճապի մեջ է իրենք իրենց շողքից վախեցած, երեկ մինչև երեկոյան տղերքի հետ էի կազմ պատրաստ ուրախ ժպիտները դեմքներին կանգնած, ոչ մի խուճապի նշույլ անգամ մեր դիրքերում:
Հակառակորդի ամեն մի սադրիչ ոտնձգություն՝ խիստ պատժվում է, որպես օրինակ՝ թշնամու մի դիրքի կարճ ֆոտոնկարագրություն: Վիդեո մատերիալից հանված նկարում երևում է հակառակորդի այն դիրքը, որից ականակոծվում էր մեր դիրքերը:
Տղաները ոսկերչական ճշտությամբ մեր ականը «կախեցին» հենց կրակող դիրքի գլխին... Ես ականատես եղա մոտ 20 հարվածի, որից 18-ը ճիշտ նշանակետերին, ապրեն մեր հրետանավոր սպաներն ու զինվորները. գերազանց աշխատանք:
Հիշեցնեմ՝ սա այս գիշերվա գործողությունը չէ, այլ նախորդ երեկոյան թշնամու սանձարձակ հրետանային հարձակումը կասեցնելու պատասխան գործողություններից: Հրամանատարական կազմը, զինվորները պատրաստ են ամեն վայրկյան կատարել իրենց առաջ դրված խնդիրը, մեզ մնում է ավելորդ խուճապ, թշնամու տարածած ապատեղեկատվություն և հեքիաթներ չտարածել...»,- գրել է Զաքարյանը:





















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան