«Հարմարվել են իրար հետ». պատգամավորի թեկնածուն՝ ծեծկռտուքի մասին
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 23-ին «Հանրապետական» կուսակցության տարածքային շտաբներից մեկում նախընտրական կրքերը թեժացել են՝ ընդհուպ հասնելով ծեծկռտուքի:
Թեժ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի ՀՀԿ-ի նախընտրական շտաբներից մեկում՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցների մեջև:
Այսօր ՀՀԿ շտաբում, Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման եկած՝ ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում առաջադրված թեկնածու Արայիկ Գրիգորյանն ասաց, որ ոչ մի վեճ էլ չի եղել՝ թեթև խոսակցություն եղել, անցել-գնացել է. «Հարմարվել են իրար հետ. ոչ մի լարվածություն, ոչ մի խնդիր չկա»,- ասաց Արայիկ Գրիգորյանը:
Մուրադ Մուրադյանն էլ, ի տարբերություն իր մրցակցի՝ չհերքեց տարածված լուրը՝ ասելով, որ իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում