Սովոր չեմ համաձայնել Մոուրինյուի հետ, բայց Ռանիերիի հարցում նա ճիշտ է. Անչելոտի
Սպորտ
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել «Լեսթեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Կլաուդիո Ռանիերիին:
Ավելի վաղ՝ իր աջակցությունն էր հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով ասուլիսին ներկայացրել էր Ռանիերիին նվիրված շապիկով:
«Ամբողջովին համաձայն եմ Ժոզեի հետ: Սովոր չեմ նրա հետ համաձայնվել, բայց այս դեպքում նա ճիշտ է: Ամեն ինչ ճիշտ է, Ժոզե:
Բոլորին զարմացրեց նման որոշումը: Բայց աշխատանքից հեռացումը մարզչի աշխատանքի մի մասն է: Ինձ շատ անգամ են հեռացրել: Նման բան եղել է «Չելսի»-ում, «Ռեալ»-ում: Կլաուդիոն պատմություն է կերտել «Լեսթեր»-ում, ինչի համար ակումբը պետք է շնորհակալ լինի», – Անչելոտիի խոսքը մեջբերում է ESPN GB-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու