Գուցե Մխիթարյանի վնասվածքը լավ նորություն է. «Սաութհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ
Սպորտ
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ուժերը չափելու է «Սաութհեմփթոն»-ի հետ:
Խաղից առաջ «Սաութհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը անդրադարձել է առաջիկա հանդիպմանը, իսկ այն հարցին, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լա՞վ նորություն է իր թիմի համար, մարզիչը պատասխանել է.
«Գուցե՝ այո: Բայց թիմի կազմում կան նաև այլ լավ խաղացողներ: Նրան կարող են փոխարինել տաղանդավոր խաղացողով»,- մարզչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ եզրափակիչ դիմակայությունը տեղի է ունենալու փետրվարի 26-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու