«Մաչեսթեր Յունայթեդ»-ը` Անգլիայի լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
«Ուեմբլի» մարզադաշտում տեղի ունեցավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դիմակայությունը: Գավաթի համար պայքարեցին «Մաչեսթեր Յունայթեդ»-ը և «Սաութհեմփթոն»-ը:
Մոուրինյուի թիմը առավելության հասավ 3:2 հաշվով:
Զլատան Իբրահիմովիչը 19-րդ րոպեին բացեց հաշիվը, 38-րդ րոպեին Ջեսի Լինգարդը կրկնապատկեց մանչեսթերյան թիմի գոլային առավելությունը:
Մոուրինյուի թիմի ֆուտբոլիստների գոլերին հաջորդեց Մանոլո Գաբյադինիի դուբլը: Ֆուտբոլիսը աչքի ընկավ առաջին խաղակեսի ավարտին և 48-րդ րոպեին:
Հանդիպման 87-րդ րոպեին Իբրահիմովիչը իր երկրորդ գոլը խփեց այս խաղում` մանչեսթերցիներին դարձնելով գավաթակիր:
Նշենք, որ վնասվածքի պատճառով Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:






















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու