«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով
Արտակարգ Պատահար
Աշխաբադից Բիրմինգեմ թռչող ինքնաթիռն այսօր՝ փետրվարի 26-ին, հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի միջազգային օդանավակայանում՝ ուղևորի մահվան պատճառով:
Այդ մասին ԼՈւՐԵՐ.com-ի փոխանցմամբ, ՏԱՍՍ-ին հայտնել է շրջանի իրավապահ մարմինների՝ սեփական աղբյուրը:
««Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռում ուղևոր է մահացել: Արտակարգ պատահարի հետևանքով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել: Նախնական տվյալներով, նա մոտավորապես 85 տարեկան էր: Ուղևորի մահվան հանգամանքները ճշտվում են»,-պատմել է աղբյուրը:
«Վոլգոգրադյան ավիաուղիներ»-ի մամուլի ծառայությունից հաստատել են ինքնաթիռի հարկադիր վայրէջքի փաստը: Ծառայության խոսնակ Իրինա Վոլկովայի խոսքով՝ Boeing 757-ը Մոսկվայի ժամանակով 20:25-ին շարունակել է թռիչքը՝ Վոլգոգրադի օդանավակայանից:
Ինքնաթիռում եղել է 189 ուղևոր և անձնակազմի 9 անդամ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում