BMW-ն, որի մեջ սպանվել է հայտնի ռեպերը, ԱՄՆ-ում վաճառքի են հանել 1,5 միլիոն դոլարով (լուսանկար)
Այլ
BMW-ն որի մեջ սպանվել է հայտնի ռեպեր Տուպակ Շակուրը (1971-1996), ԱՄՆ-ում վաճառքի են հանել 1,5 միլիոն դոլարով
Այդ մասին, ԼՈւՐԵՐ.com-ի փոխանցմամբ, ՏԱՍՍ-ին հայտնել է նորությունների TMZ պորտալը:
1996 թվականին Տուպակին BMW-ի մեջ սպանել են Լաս-Վեգասի արվարձանում գտնվող հյուրանոցի մոտ:
Մարդասպաններն այդպես էլ չեն հայտնաբերվել:
TMZ պորտալի տեղեկացմամբ՝ ավտոմեքենայի մեջ պահպանվում են կրակոցների հետքերը: Ռեպերի մահվանից հետո Լաս-Վեգասի Ոստիկանությունը պետականացրել է մեքենան և հանել աճուրդի: Մինչ օրս մեքենայի տերերը մի քանի անգամ փոխվել են:
Սպանությունից երկու տարի առաջ Նյու Յորքում, ձայնագրման ստուդիայում, մի քանի հոգով հարձակվել էին ռեպերի վրա, հափշտակել 40.000 դոլար արժողությամբ թանկարժեք իրեր ու կրակոցներ արձակել նրա վրա: Կրակոցներից հինգը հասել էին նշանակետին, իսկ մեկը դիպել էր ռեպերի ադամանդակուռ մեդալյոնին, որը անցած տարի Moments in Time խանութի տերը վաճառել է 125 հազար դոլարով:



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում