«Աէրոֆլոտ Օփեն». հայ շախմատիստների արդյունքները
Սպորտ
Մոսկվայում տեղի ունեցան «Աէրոֆլոտ Օփեն»-ի 6-րդ տուրի պարտիաները:
«Աէրոֆլոտ Օփեն»-ի «A» խմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը հաղթանակներ տոնեցին, Սերգեյ Մովսեսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Մանուէլ Պետրոսյանը պարտվեց:
6-րդ տուրից հետո «A» խմբի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վլադիմիր Ֆեդոսեևը, ով իր ակտիվում ունի 5 միավոր:
Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 3.5 միավոր, Հայկ Մարտիրոսյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 2-ական միավոր:
«B» խմբում Արամ Հակոբյանը 6 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը:
«C» խմբում Վահե Դանիելյանը 6 հնարավորից վաստակել է 4 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գերման Բազեևը, ով 6 հնարավորից վաստակել է նույնքան միավոր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու