Գյումրեցի տղամարդը կեղծ օղու և լիմոնադի արտադրություն է հիմնել (տեսանյութ)
Հասարակություն
Գյումրիի բնակիչ Լիպարիտ Մուսխյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ օղի և լիմոնադ արտադրելու և իրացնելու համար:
Փետրվարի 9-ին ոստիկաններն Արթիկ- Նոր Կյանք ավտոճանապարհից բերման են ենթարկել Լիպարիտ Մուսխյանին: Նա խոստովանել է, որ իր տան ավտոտնակում օղի, լիմոնադ և զովացուցիչ ըմպելիքներ է արտադրել և իրացրել:
Լիպարիտ Մուսխյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում