Վերջին օրերին սահմանային միջադեպերը Սերժ Սարգսյանի հայտարարությունների պատասխա՞նն էր. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ե՛վ ԵԿՄ վերջին համագումարում, ե՛ւ ՀՀ ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը կարող է օգտվել ՀՀ տիրող նախընտրական վիճակից եւ դիմել ռազմական գործողությունների, բայց համարժեք պատասխան կստանա: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեց՝ արդյո՞ք վերջին օրերին սահմանային միջադեպերը Ս. Սարգսյանի հայտարարությունների պատասխանն էր: «Չգիտեմ՝ ինչ պատասխան էր, բայց պատասխանը մենք տվեցինք ու շատ համարժեք»,- ասաց նա՝ հավելելով, թե Ադրբեջանը ցանկացած նախընտրական պրոցեսների ընթացքում հույս է փայփայում՝ ՀՀ թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության ուշադրությունը կսեւեռվի նախընտրական գործընթացների վրա, ու իրենք կարող են դիմել զենքի: «Արցախի ինքնապաշտպանական ուժերը կարողացան փառքով կատարել իրենց գործողությունները եւ կոնկրետ դիվերսիոն այն խմբերին, ովքեր փորձում էին ներթափանցել մեր կողմ, չեզոքացրեցին»,- ասաց նա: Նկատենք, որ նախորդ շաբաթ ոչ թե դիվերսիա, այլ հարձակում էր եղել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում