ԱՄՆ-ի Սենատը Ուիլբուր Ռոսսին հաստատեց առեւտրի նախարարի պաշտոնում
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը փետրվարի 27-ի երեկոյան Ուիլբուր Ռոսսին հաստատել է երկրի առեւտրի նախարարի պաշտոնում: Նրա թեկնածությունը պաշտպանել է 72 սենատոր, 27-ը դեմ են արտահայտվել:
Միլիարդատեր Ռոսսը W.L. Ross ֆինանսական ընկերության հիմնադիրն է: 78-ամյա ձեռնարկատերը հայտնի է նրանով, որ մասնագիտացել է տարբեր ճյուղերի խնդրահարույց ձեռնարկությունների գնմամբ: Նա ակտիվորեն աջակցում էր Դոնալդ Թրամփին նրա նախընտրական արշավի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)