«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Սեսկ Ֆաբրեգասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդը» հետարքրված է Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ֆուտբոլիստին իր թիմում տեսնել:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»: Իտալական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել £ 27մլն:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, հեղինակել է երեք գոլ, դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու