Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը 

Գյուղատնտեսությունը՝ կոլապսի մեջ. ո՞րն է ելքը

Վերլուծական

Գյուղի խնդիրներն, ինչպես հայտնի է, Հայաստանում գործնականում անսպառ են: Տարիներ շարունակ անկումային վիճակում գտնվող տնտեսության այս կարևորագույն ճյուղի նմանօրինակ կացությունն, անկասկած, պայմանավորված է ոչ միայն սուբյեկտիվ գործոններով, որոնք, իհարկե, գերակշռող են, այլև՝ օբյեկտիվ, որոնց դեմ հաճախ մարդը, նույնիսկ գերզարգացած տեխնոլոգիական այս դարաշրջանում՝ անզոր է լինում. բնությունն իրենն անում է:

Այս տարվա կանխատեսումներն՝ առնչվող գյուղատնտեսությանը, պարզվում է, այնքան էլ մխիթարական չեն. ամենայն հավանականությամբ՝ 2017-ն այնքան էլ բերքառատ տարի չի լինելու: Բանն այն է, որ, ինչպես նշում են ոլորտի մասնագետները, վերջին ամսվա սառնամանիքները, ձմռան սկզբին ակտիվացած կրծողների հասցրած վնասները գրեթե լիակատարորեն չեզոքացրել են այն սպասելիքները, որ գյուղացին ուներ գյուղատնտեսական տարվա սկզբին: Ակնկալվում է, որ այս ամենից հատկապես տուժելու է խաղողի, դեղձի, բալի, ծիրանի, կարտոֆիլի բերքը: Մի խոսքով՝ արդեն իսկ կարելի է հաստատապես ասել, որ ստացվելիք բերքը ոչ միայն չի բավականացնելու Հայաստանից որևիցե արտահանում իրականացնելու համար, այլև կան միանգամայն իրական մտավախություններ, որ անգամ ներքին շուկայի պահանջարկը հնարավոր չի լինելու բավարարել, ու ստիպված ենք լինելու կրկին թուրքական գյուղմթերքի երկրորդային արտահանման շուկայի վերածվել:

Բայց այս, ողջ աժիոտաժում, անկասկած, ամենախոցելի վիճակում հայտնվել է նախևառաջ անձամբ հայ գյուղացին, որի սոցիալական վատթար վիճակի մասին խոսել կարելի է ժամերով: Միայն պատկերացրե՛ք՝ անսահման քանակությամբ պարտքեր, գերբարձր տոկոսներով վարկեր ու դրանց հետ մեկտեղ՝ 0 շահույթ: Թե ինչպես են այս տարի գյուղացիները փորձելու հաղթահարել բնության քմահաճույքի դաժան հետևանքները, միայն կռահել կարելի է, բայց որ գոնե այս պարագայում պետությունն իրավունք չունի ձեռքերը ծալած նստելու ու պարտավոր է կոնկրետ լուծումներ առաջարկել՝ ստեղծված անբարեհույս վիճակից դուրս գալու համար, անքննարկելի է:

Հարց է առաջանում՝ կոնկրետ ի՞նչ կարող է առաջարկվել գյուղացիությանը: Նախ՝ առաջին քայլը, որ պետք է արվի, պետության միջամտությամբ բանկերից վերցրած վարկերի տոկոսադրույքների սառեցումն է՝ առնվազն մինչև հաջորդ գյուղատնտեսական տարի. մարդիկ բավական չէ՝ բախվելու են հաց վաստակելու խնդրին, դեռ մի բան էլ պետք է մտածեն բանկերից վերցրած վարկերի գերբարձր տոկոսները փակելու մասի՞ն. ուղղակի անթույլատրելի է: Էլ չենք խոսում անհրաժեշտ կոմպենսացիա իրականացնելու մասին, ինչը միանգամայն տրամաբանական կլիներ ստեղծված իրավիճակում:

Ի դեպ՝ այս ենթատեքստում ավելորդ չէր լինի ընդգծել «Ծառուկյան» դաշինքի առաջ քաշած ծրագրային կետերի կարևորությունը, որոնք կոնկրետ լուծում կարող էին հանդիսանալ հատկապես ստեղծված իրավիճակում և, իհարկե, ոչ միայն: Հիշեցնենք, որ Դաշինքը, հատկապես գյուղատնտեսության վարկավորման հարցում, հեղափոխական գաղափարներ էր առաջ քաշել՝ առաջարկելով արագորեն վերջ տալ բանկերի նկատմամբ պետության կողմից վարվող խիստ փափուկ քաղաքականությանը՝ հարկադրելով դրանց վարկերի տոկոսադրույքներն էականորեն իջեցնել. 22-26% սահմանել վարկերի տոկոսադրույքները մի պարագայում, երբ տարիներ շարունակ միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանին պարբերաբար տրամադրել են 0,25-1,25%-անոց վարկեր, ուղղակի անթույլատրելի է: Այս խնդրի լուծման մեջ, անկասկած, մեծ է նաև Կենտրոնական բանկի անելիքը, քանի որ հենց այս ֆինանսական կառույցը պետք է ստեղծի հստակ երաշխիքներ բանկերի համար, որ դրանք, ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելով բնակչությանը, չհայտնվեն ռիսկային գոտում, քանի որ Հայաստանի ֆինանսական ոլորտում ստեղծվել է մի վատառողջ իրավիճակ, երբ բանկերը կարծում են, թե միայն բնակչությանը թալանելու արդյունքում կարող է երաշխավորվել իրենց անխափան գործունեությունը. այս իրավիճակը պետք է ու կարող է շտկվել:

Պակաս կարևոր դեր կարող է չխաղալ նաև գյուղացիությանն ավելորդ հարկատեսակներից ազատելուն միտված հստակ քաղաքականությունը, քանի որ ամենևին էլ նորություն չէ, որ նոր հարկատեսակներ հորինելու ու դրանք բնակչության ուսերին բարդելու հարցում՝ աշխարհում մեզ մրցակիցներ գրեթե չկան. զորօրինակ՝ նույն ոռոգման ջրի համար սահմանված հարկը կարելի էր վերացնել՝ դրա փոխարեն սահմանելով ֆիքսված ինչ-որ սիմվոլիկ գումար. սա, թերևս, կարևոր սոցիալական նշանակություն ունեցող քայլ կարող էր դառնալ: Ի դեպ՝ այս դրույթը ևս տեղ էր գտել «Ծառուկյան» դաշինքի ծրագրային ենթակետերում՝ որպես կարևոր սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնություն՝ կոչված թեթևացնելու հայ գյուղացու ամենօրյա սոցիալական բեռի ծանրությունը:

Ինչ խոսք՝ առաջարկվող քայլերի ու ծրագրերի մասին կարելի է խոսել երկար, մանավանդ որ, դրանց պակաս առանձնապես չի էլ զգացվում, սակայն այստեղ՝ գերկարևոր հարցը, որ մնում է դեռևս չլուծված, թերևս, անհրաժեշտ կամքի բացակայությունն է. ելքեր՝ որքան ասես, իսկ ա՛յ դրանք կյանքի կոչելու ցանկություն՝ ոչ մի: Ինչո՞ւ, դեռևս մնում է պարզել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան
Ամենադիտված