Վթար Արամ Խաչատրյան-Վաղարշյան խաչմերուկում. տուժածներ չկան
Հասարակություն
Փետրվարի 28-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան և Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 TA 944 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, տուժածներ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենան հոսանքարզրկվել և գազի բալոնի փականը փակվել է տեղի ուժերով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում