ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համար Կստեղծվի տվյալների դասակարգման համակարգ (տեսանյութ) Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները ԱՄՆ-ին՝ 74%, Հայաստանին՝ 26%․ Միրզոյանը ներկայացրեց ԹՐԻՓՓ-ի պայմանները Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը TRIPP շրջանակային համաձայնագիրը կներկայացվի ԱԺ (տեսանյութ) Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից Ո՞ր համայնքներում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր (տեսանյութ) Նավթի գները սկսել են նվազել «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում 

Նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ

Քաղաքական

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել աշխատանքային այցի բրյուսելյան իր բավականին հագեցած ու արդյունավետ օրակարգի մասին, հույս հայտնելով, որ ԵԽ նախագահ Տուսկի, ԵԺԿ նախագահ Դոլի հետ անկեղծ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Տայանիի հետ կայանալիք հանդիպումներն անպայմանորեն իրենց ներդրումը կբերեն Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացմանը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նախօրեին նախագահ Տուսկի հետ միասին ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ավելի քան մեկ տարի ընթացող բանակցային գործընթացի ավարտի մասին հայտարարելը: Նոր համաձայնագիրը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, ամուր իրավական հիմք կհանդիսանա առաջիկա տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման ու զարգացման համար, և դրանում արտացոլված երկուստեք հանձնառություններով կուղղորդվեն նաև Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները, որոնք ընկած են երկկողմ հարաբերությունների հիմքում: Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ ի լրումն ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջիկայում կողմերը աշխատանքներ կտանեն նաև ՀՀ-ԵՄ ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Միաժամանակ Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին կլինի շարունակական: Սերժ Սարգսյանը անհերքելի փաստ է համարել այն, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն արդեն իսկ մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում զգալի առաջընթացին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ինստիտուտի ամրապնդմանը:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց հեռանկարին:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը ևս ՀՀ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, մեծ կարևորություն է տալիս ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացմանը' նպատակ ունենալով երկրում շարունակել և առաջ մղել բարեփոխումների օրակարգն ամենատարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և վերջին շրջանի զարգացումները:

Սերժ Սարգսյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու մտահոգությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը, որը համահունչ է հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ձևակերպումներին:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում' սիրիական ճգնաժամի շուրջ, անդրադարձել փախստականների հիմնախնդրին և բազմաթիվ երկրների հետ միասին Հայաստանի կողմից Սիրիայի բարեկամ ժողովրդին ու սիրիահայերին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սթարմերը Կիև է ժամանել հրաժարական տալուց չորս օր առաջՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համարԿստեղծվի տվյալների դասակարգման համակարգ (տեսանյութ)Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքՀուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները ԱՄՆ-ին՝ 74%, Հայաստանին՝ 26%․ Միրզոյանը ներկայացրեց ԹՐԻՓՓ-ի պայմաններըFT. Հունաստանը արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ բիզնեսի նկատմամբ սպառնալիքների պատճառովՄեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըTRIPP շրջանակային համաձայնագիրը կներկայացվի ԱԺ (տեսանյութ)Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարիցՈ՞ր համայնքներում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր (տեսանյութ) Նավթի գները սկսել են նվազել «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացումՀայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգումՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Ռուբիո. ԱՄՆ-ը 25% մաքսատուրք կսահմանի բրազիլական ներմուծման մեծ մասի վրա2026-ի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավորՏուխելը նշել է Արգենտինայից կրած պարտության գլխավոր պատճառները Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը»Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթարՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանը հայտնել է ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 35 զոհի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԻրանը հրապարակել է Հորմուզի նեղուցի բացման պայմաններըԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրմանՏարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Զաքարյան Հայաստանում նոր անձնագրերի զանգվածային տպագրությունը մեկնարկել է Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն լքել երկիրըՈւրուգվայի սենատորների պալատում Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվելԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ) Քննարկվել են հայկական արտադրանքը ԱՄՆ շուկա արտահանելու հնարավորություններըՄԻՊ աշխատակազմում մեկնարկել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ եռօրյա աշխատաժողովը Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. ԱբրահամյանՀուլիսի 16-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 16-ինԱռաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ ՍուրենյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձելՈվ է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»
Ամենադիտված