Chanel-ը ժամացույց է ներկայացրել կամելիայի թերթիկների ձև ունեցող մեխանիզմով
Հասարակություն
Chanel ֆրանսիական նորաձության տունը ժամացույցի ստորաբաժանման 30-ամյակի տարում ներկայացրել է PremiՌre ժամացույցի նոր տարբերակը՝ կամելիայի՝ բրենդի խորհրդանիշերից մեկի թերթիկների ձեւ ունեցող Calibre 2 մեխանիզմով: Այդ մասին «Լենտա.ռու»-ի ն պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ժամացույցը պատրաստվել է սպիտակ ոսկուց եւ դեկորացված է կլոր երեսակմամբ 246 ադամանդներով, բացի այդ, կորպուսի վրա պատկերված է Առյուծ՝ Կենդանակերպի այն նշանը, որի ներքո ծնվել է նորաձեւության տան հիմնադիր Կոկո Շանելը:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ:
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում