«Շիրակը» պայմանագրեր է կնքել յոթ ֆուտբոլիստի հետ
Սպորտ
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Շիրակը» պայմանագրեր կնքեց մի շարք նորեկների հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:
Երկու տարվա պայմանագրեր են կնքվել 21-ամյա ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի և 25-ամյա ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեի հետ։
Մեկամյա պայմանագիր է կնքվել 21-ամյա Կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինայի հետ։
2,5 տարվա պայմանգիր է ստորագրվել 21-ամյա իվուարցի հարձակվող Բակայոկո Մուսայի հետ։
1,5 տարվա պայմանագիր է ստորագրվել ուկրաինացի 23-ամյա պաշտպան Սեմյոն Դացենկոյի հետ։
Վեցամսյա պայմանագրեր են ստորագրվել 27-ամյա սերբ կիսապաշտպան Միլուտին Իվանովիչի և 23-ամյա գանացի հարձակվող Սաֆիու Աբդուլ Ֆատաուի հետ։ Վերջինս «Շիրակում» հանդես կգա վարձավճարով։ Ֆատաուն Գանայի «Ինտեր Ալլիանս» ակումբից է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու