Ցանկանում եմ «Բարսելոնան» հաղթի ՊՍԺ-ին, Պիկեն էլ գոլ խփի. Գուտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Գուտին հաջողություն է մաղթել «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում:
Հիշեցնենք, որ առաջին խաղում կատալոնացիները պարտվել էին 0:4 հաշվով:
«Ցանկանում եմ տեսնել «Բարսելոնայի» վերադարձը Չեմպիոնների լիգայում, այդ ժամանակ նրանք չեն կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ Իսպանիայի առաջնության վրա: Ցանկանում եմ, որ կատալոնացիների 5-րդ գոլը խփի Պիկեն: Կարծում եմ` նա դրան արժանի է»,- Գուտիի պոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու