Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը 

Միլիարդներն՝ ի սպաս ընտրությունների…

Վերլուծական

Այս տարիների ընթացքում ուսումնասիրելով Հայաստանում նախընտրական բոլոր շրջաններին բնորոշ առանձնահատկություններն, ակամա գալիս ես այն եզրահանգման, որ իրականում մենք շատ ավելի բարեկեցիկ ու ապահով կյանք կունենայինք, եթե մեր երկրում քաղաքական այս կամ այն բնույթի ընտրությունները կայանային ոչ թե, ասենք, մի քանի տարին մեկ, այլ՝ գոնե ամեն տարի, քանի որ, ինչպես պրակտիկան է բազմաթիվ անգամներ ապացուցել ու շարունակում է փաստել, հենց նախընտրական շրջանում է, որ հայրենի չինովնիկներն ու քաղաքական հայտ ներկայացնող անձինք փորձում են թարմացնել իրենց հիշողությունն ու ուշադրություն հատկացնում նույնիսկ այնպիսի բաների, որոնք մարդկանց մեծամասնության կողմից հաճախ դիտարկվում են՝ անկարևոր:

Պարզվում է՝ ընտրություններին ընդառաջ՝ կառավարությունը, շատերի համար անակնկալ կերպով, հատուկ հոգածությամբ է լցվել մարզային որոշ շենք-շինությունների նկատմամբ, ու որոշել է հոգ տանել դրանց մասին. ՀՀ պահուստային ֆոնդերից 5 մլրդ դրամ է հատկացրել՝ մարզային հրատապ խնդիրները լուծելու համար: Առաջիկայում հատուկ հոգածության են արժանանալու Հայաստանի համար «ստրատեգիական նշանակություն ունեցող» այնպիսի կառույցներ, ինչպիսիք են, ասենք, Արտաշատի թիվ 1 մանկապարտեզի, Ամո Խարազյանի անվան թատրոնի շենքերը և այլն: Մի խոսքով՝ մարզերին հատկացված աստղաբաշխական գումարները ծախսվելու են հիմնականում կառույցներ վերանորոգելու վրա՝ շինարարության ոլորտում: Իհարկե, ձևի համար որոշ գյուղական կենցաղային խնդիրներ լուծելու նպատակով էլ են որոշակի գումար հատկացնելու, բայց դրանց տոկոսային հարաբերությունը, կարելի է ասել, չնչին է՝ համեմատած շինարարության հետ:

Այն, որ առաջիկա ընտրությունները չափազանց թեժ են ընթանալու հատկապես մարզերում, արդեն իսկ կասկածի տեղիք չի թողնում. մի շարք վայրերում տեղի ունեցած բախումները դրա վառ ապացույցն են: Այնպես որ՝ կարող ենք հաստատապես պնդել՝ կոկորդկրծոցին ժամանակի ընթացքում միայն խորանալու է: Իսկ այն փաստը, որ այդ կոկորդկրծոցին ամենևին էլ տեղի չի ունենում գաղափարական հողի վրա, կարծում ենք, ավելորդ ապացույցների կարիք չի զգում, քանի որ դրանում համոզվելու համար հարկավոր է ընդամենն ուսումնասիրել վերոհիշյալ բախումների բնույթն ու համոզվել՝ պայքարը զերծ է որևիցե տեսակ գաղափարական երանգից. փողն է ընտրություններում հարց լուծողը:

Առնվազն կարճատես պետք է լինել՝ չնկատելու համար, որ մարզային շենք-շինությունների հանդեպ հանկարծակի արթնացած սիրո աղբյուրն ընդամենը մեկն է՝ ցանկությունը ընտրություններին գրանցելու համապատասխան ցուցանիշներ: Ու, քանի որ հենց շինարարությունն է այն հիմնական ոլորտն, ուր գործի են դրվում հայտնի տեխնոլոգիաները՝ փող կպցնելուն միտված, 5 մլրդ դրամի «առյուծի բաժինն» ուղղվելու է հենց շինանյութ գնելուն:

Ասում են՝ 2017-ի ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքները չտեսնված մեծությամբ են լինելու: Ճիշտ է՝ նման պնդումներն ընդամենն ասեկոսեների մակարդակի են, բայց դատելով ամենայնից՝ հեռու չեն իրականությունից. 5 մլրդ դրամը, կամ գոնե դրա մի մասը, քիչ չէ ընթացիկ ընտրական խնդիրները լուծելու ու բավական մեծ թվով ձայներ գնելու համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին
Ամենադիտված