Տան Չժունչին հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար պայքարի երկրորդ պարտիայում
Սպորտ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ աշխարհի կանանց առաջնության եզրափակչի երկրորդ պարտիան:
Այս պարտիայում Աննա Մուզիչուկը պարտություն կրեց: Չինաստանը ներկայացնող Տան Չժունչին խաղում էր սպիտակ խաղաքարերով և սկզբնախաղից ստացավ դիրքային առավելություն: Հետագայում դիրքային առավելությունը վերածվեց նաև նյութականի. 25-րդ քայլին Չժունչին շահեց զինվոր: Մուզիչուկը կարող էր պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով, սակայն հետագայում ևս թույլ տվեց որոշակի վրիպումներ և պարտիայի 56-րդ քայլում անձնատուր եղավ:
Հիշեցնենք, որ առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու