YouTube-ում կհայտնվի հեռուստաալիքների եթերային հեռարձակումը դիտելու հնարավորություն
Այլ
YouTube տեսահոսթինգը շուտով կունենա հեռուստաալիքների եթերային հեռարձակումը դիտելու գործառույթ: Փետրվարի 28-ին այս մասին հայտնել է ծառայության գլխավոր տնօրեն Սյուզան Վոջիցկին, ծառայություն, որի սեփականատերը Միացյալ Նահանգների Alphabet հոլդինգն է:
Նրա խոսքով՝ YouTube-ի օգտատերերը կկարողանան իրական ժամանակի ռեժիմով դիտել ԱՄՆ-ի չորս խոշորագույն հեռուստացանցերի (ABC, CBS, NBC и Fox), ինչպես նաեւ եւս շուրջ 30 կաբելային, ներառյալ մարզական հեռուստաալիքների եթերը:
Վոջիցկու խոսքով՝ YouTube-ը ցանկանում է ընդլայնել իր լսարանը եւ օգտատերերին առաջարկել նոր հնարավորություններ: «Կասկած չկա, որ արդի երիտասարդությանը դուր է գալիս որակյալ հեռուստատեսային կոնտենտը, սակայն մեք հասկացել ենք, որ նրանք չեն ցանկանում հեռուստատեսություն դիտել ավանդական եղանակով»,- նշել է նա:
Նոր ծառայությունն ԱՄՆ-ում կգործարկվի առաջիկա մի քանի ամսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում