«Մարտի» 1-ի 9-րդ տարելիցի կապակցությամբ երթն ավարտվեց (լուսանկարներ, թարմացված)
Հասարակություն
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» և Հայաստանի ժողովրդական կուսակցության համատեղ հավաքը Մարտի 1-ի 9-րդ տարելիցի կապակցությամբ: Հավաքին ելույթով հանդես եկան Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը:
Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ին ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով 10 մարդ սպանվեց։
«Առնվազն տասը քաղաքացիներ զոհ են գնացել ազատության պայքարում, ժողովրդավարության համար պայքարում։ Այդ քաղաքացիներն են՝ Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը և Տիգրան Աբգարյանը»,– իր ելույթում զոհերի անունները թվարկեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նաև հավելեց, որ իրենք շարունակելու են պայքարը մինչև բացահայտվի «Մարտի 1-ը»։
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում նշեց, որ 2008թ. մարտի 1-ին մարդիկ դուրս էին եկել փողոց և բողոքում էին ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքների, խախտումների դեմ, սակայն իշխանությունները դիմեցին բռնության:
19:00
ՀԱԿ-ի ներկայացուցիչները մեծ թվով քաղաքացիների հետ երթով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանի մոտ:
Ինչպես հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում Ազատության հրապարակից մեկնարկող երթին:
19:27
«Բացահայտել մարտի մեկը» մեծ պաստառով ու այլ կարգախոսներով երթի մասնակիցները Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դրեցին և մոմեր վառեցին ի հիշատակ «Մարտի 1»-ի տասը զոհերի:
Մյասնիկյանի արձանի մոտ երթն ավարտվեց:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռ/կ-ի
























































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում