Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Օմանի խոշոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծմամբ.ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ Հայաստանում նվազեցրել են համաճարակների պատճառով կենդանիների անկման կամ սպանդի դիմաց տրվող փոխհատուցման չափը Դատարանը «Արարատցեմենտ»-ը հանձնել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը Հերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը Արմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքը Ամսի 17-ին պիտի մրցաշարի մասնակցեինք, բայց փաստորեն չենք կարողանում. Բռնցքամարտի մարզիչ (տեսանյութ) Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ Աշոտյան Էրեխեքին հանել են գցել են քուչեքը, մարդկանց հետ անձնական հարցեր ունեն օլիմպավան են փակում (տեսանյութ) Ամսի 26–ին երեխաները մրցույթի են, չենք կարող չմարզվել. Օլիմպավանի մարզիչ (տեսանյութ) 

Ադրբեջանը բանակցություններում տանուլ է տալիս. Էդվարդ Նալբանդյան

Քաղաքական

Արցախ այցելած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին և նշել է, որ Ադրբեջանը բանակցություններում տանուլ է տալիս։

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցն ամբողջությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Ավանդույթ է արդեն դարձել, որ երբ մենք կազմակերպում ենք դեսպանահավաք, այցելում ենք Արցախ։ Խորհրդանշական է, որ այս անգամ մենք սկսեցինք դեսպանահավաքը հենց Արցախ այցելությամբ, և միգուցե սա մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր հավաքը։ Այն, ինչ-որ մենք լսեցինք Արցախի նախագահից շատ ոգևորիչ է: Կայացավ շատ բովանդակալից, հագեցած հանդիպում։ Դեսպանների, դիվանագետների համար շատ կարևոր է գալ Արցախ և լսել առաջին ձեռքից՝ անձամբ Նախագահ Սահակյանից, այն խնդիրների մասին, այն հարցադրումների մասին, որոնք հուզում են Արցախի մեր քույրերին և եղբայրներին:

Ցանկացած հայի համար շատ մեծ է Արցախ այցելելու ցանկությունը, ուր անընդհատ ուզում ես վերադառնալ։ Բայց դիվանագետների համար դա աշխատանքի, գործունեության հրամայական է:

Եվ այս հանդիպումն էլ Արցախի ղեկավարության հետ, ինչպես բոլոր նախորդ հանդիպումները, իսկապես շատ օգտակար էր:

Ես նաև կցանկանայի, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել Արցախի ղեկավարությանը այն բարձր գնահատանքի համար, որը տրվեց արտաքին գործերի նախարարության դիվանագետների գործունեությանը: Ոչ միայն նրանց անունից, ովքեր որ պարգևատրվեցին Արցախի պետական բարձր պարգևներով, այլ մեր բոլորի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև այդ գնահատականը մեր դիվանագետների ընդհանուր աշխատանքի, ջանքերի գնահատականն է՝ ի նպաստ, ի աջակցություն Արցախի ազատագրման շարժման։ Այդ ջանքերը գործադրվել են, երբ մեր դիվանագիտությունը կատարում էր առաջին քայլերը, և դրանք շարունակվում են նաև այսօր: Մենք լիցքավորված, ոգևորված ենք միշտ լինում Արցախ այցելություններով, հանդիպումներով թե ղեկավարության հետ, թե ժողովրդի հետ այստեղ, միշտ օգտագործում ենք առիթը՝ հանդիպելու, խոսելու նաև պարզ մարդկանց հետ, Արցախի մեր եղբայրների, քույրերի հետ: Այս հանդիպումները մեզ պարտավորեցնում են անել ավելին:

Հարց. Պարոն Նալբանդյան, գաղտնիք չէ, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը մշտապես գտնվել է Հայաստանի դիվանագետների գործունեության առաջնահերթությունների շարքում: Այդ մասին Դուք նաև բարձրաձայնել եք: Այդ ուղղությամբ ունե՞նք առաջընթաց: Կարելի՞ է ակնկալել, որ տարեվերջին կարող ենք ունենալ մեկ երկիր, որն իսկապես կճանաչի:

Էդվարդ Նալբանդյան. Բացառված չէ, բայց մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը։

Հարց. Գործնականում իսկապես պարոն Նալբանդյան...

Էդվարդ Նալբանդյան. Դա հնարավոր է, և ես կարծում եմ, որ հենց դրան է գնալու:

Հարց. Կարգավորումը ռազմական լարվածությամբ է ուղեկցվում անընդհատ: Ի՞նչ է դա նշանակում:

Էդվարդ Նալբանդյան. Ի՞նչ է դա նշանակում. նշանակում է այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: Որովհետև այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, և Դուք լավ գիտեք, թե ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, և իրենց թվում է, թե միգուցե ավելի հաջողություն կունենան։ Բայց մեր Արցախի զինվորներն ամեն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդյուն են այդ պատրանքները:

Հարց. Պարոն Նալբանդյան, այդքանով հանդերձ ժողովրդի մեջ դժգոհություն կա որոշակի մեր արտաքին քաղաքականության հանդեպ. խոսվում է, որ ամեն ինչ չի արվում: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ կարծիքներին:

Էդվարդ Նալբանդյան. Լավ եմ վերաբերվում։ Քննադատությունը լավ բան է, եթե կառուցողական է: Դրան պետք է ուշադրությամբ, լրջորեն վերաբերվել, որպեսզի էլ ավելի լավ և առավելագույնը անել: Բայց, կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը ապացուցել է նաև, որ կան արդյունքներ: Եռանախագահող երկրների նախագահների մակարդակով հինգ հայտարարություն է արվել։ Որպես կարգավորման հիմք միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և դրույթների հիման վրա համապատասխան առաջարկներ են հնչեցվել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը մինչ այսօր ձևացնում է, թե այդպիսի հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն: Այդ հինգ հայտարարություններն Ադրբեջանն է անտեսում, այլ ոչ թե մենք: Ուրեմն մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին։ Դա ակնհայտ արդյունք է։ Իհարկե, կարող է և ավելին լինել: Դրա համար էլ ասում եմ՝ եթե կառուցողական քննադատություն կա, դա նորմալ է, և մենք էլ ուշադրությամբ պետք է դրան վերաբերվենք։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականըՕմանի խոշոր ընկերությունը հետաքրքրված է Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծմամբ.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամՀայաստանում նվազեցրել են համաճարակների պատճառով կենդանիների անկման կամ սպանդի դիմաց տրվող փոխհատուցման չափը Դատարանը «Արարատցեմենտ»-ը հանձնել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանըՖիդանը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման համատեքստում հաջողության հույս կաԻրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտություն է կրել Հորմուզի նեղուցումՀերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՈւկրաինայում բողոքի ցույցեր են ընթանում պաշտպանության նախարարի հրաժարականի դեմԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԱմսի 17-ին պիտի մրցաշարի մասնակցեինք, բայց փաստորեն չենք կարողանում. Բռնցքամարտի մարզիչ (տեսանյութ) Իրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ ենթակառուցվածքներին, եթե իր օբյեկտները հարձակման ենթարկվենՓաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԷրեխեքին հանել են գցել են քուչեքը, մարդկանց հետ անձնական հարցեր ունեն օլիմպավան են փակում (տեսանյութ) Ամսի 26–ին երեխաները մրցույթի են, չենք կարող չմարզվել. Օլիմպավանի մարզիչ (տեսանյութ) Սթարմերը Կիև է ժամանել հրաժարական տալուց չորս օր առաջՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համարԿստեղծվի տվյալների դասակարգման համակարգ (տեսանյութ)Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքՀուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները ԱՄՆ-ին՝ 74%, Հայաստանին՝ 26%․ Միրզոյանը ներկայացրեց ԹՐԻՓՓ-ի պայմաններըFT. Հունաստանը արգելափակել է հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ բիզնեսի նկատմամբ սպառնալիքների պատճառովՄեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըTRIPP շրջանակային համաձայնագիրը կներկայացվի ԱԺ (տեսանյութ)Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարիցՈ՞ր համայնքներում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր (տեսանյութ) Նավթի գները սկսել են նվազել «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացումՀայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգումՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Ռուբիո. ԱՄՆ-ը 25% մաքսատուրք կսահմանի բրազիլական ներմուծման մեծ մասի վրա2026-ի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավորՏուխելը նշել է Արգենտինայից կրած պարտության գլխավոր պատճառները Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը»Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթարՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանը հայտնել է ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 35 զոհի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԻրանը հրապարակել է Հորմուզի նեղուցի բացման պայմաններըԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրմանՏարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Զաքարյան Հայաստանում նոր անձնագրերի զանգվածային տպագրությունը մեկնարկել է Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն լքել երկիրըՈւրուգվայի սենատորների պալատում Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվելԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ) Քննարկվել են հայկական արտադրանքը ԱՄՆ շուկա արտահանելու հնարավորությունները
Ամենադիտված