«Բարսելոնա»-ի ջախջախիչ հաշվով հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնա»-ն տնային խաղում խոշոր 6:1 հաշվով հաղթեց Խիխոնի «Սպորտինգ»-ին:
9-րդ րոպեին Լիոնել Մեսսին բացեց հաշիվը, երեք րոպե անց Խուան Ռոդրիգեսը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հյուրերի միակ գոլը 21-րդ րոպեին խփեց Կարլոս Կաստրոն:
Կատալոնացիների կազմում աչքի ընկան նաև Լուիս Սուարեսը (27'), Պաբլո Ալկասերը (49), Նեյմարը (65'), Իվան Ռակիտիչը (87'):
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույններ»-ը իրենց ակտիվում ունեն 57 միավոր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու