Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» 

ՀՀԿ նախընտրական խոստումներ V.S. իրականություն

Վերլուծական

«Առա՛ջ, Հայաստան», «Հավատանք, որ փոխենք», «Դեպի ապահով Հայաստան», «Անվտանգություն և առաջընթաց»․ սրանք այն չորս նախընտրական կարգախոսներն են, որոնցով 2008 թվականից մինչև 2017-ը իշխող Հանրապետականը ներկայացել է հանրությանը: 2008-ի ընտրություններում ՀՀԿ-ն հանդես եկավ «Առա՛ջ, Հայաստան» կարգախոսով՝ խոստանալով «Հայաստանում վերջնականապես հաղթահարել գործազրկությունն ու աղքատությունը, օր առաջ բարելավել մարդու կյանքը, իսկ երկիրը դարձնել ավելի անվտանգ»: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն արդեն առաջարկում էր «հավատալ, որ փոխեն»՝ ընդգծելով, թե հավատալով՝ հնարավոր է երկրում ամրատական փոփոխությունների հասնել: 2017-ի խորհրդարանական ընտրություններին Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական»-ը որդեգրել է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը:

2012թ. ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով՝ ներկայացնելով ծավալուն ծրագիր: Միայն թե այդ ծրագրում խոստումները շատ ընդհանրական էին եւ թվային արտահայտությամբ՝ կոնկրետ արդյունքների մասին խոսք չկար: Պատճառն էլ պարզ էր. նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն կոնկրետ արդյունքներ էր խոստացել, բայց այդպես էլ չէր կարողացել ապահովել, ու այդ ողջ ընթացքում՝ ընդդիմությունը, հասարակությունը ՀՀԿ-ին ամեն հարմար առիթով հիշեցնում էր այդ խոստումները: ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում չի կատարել նաեւ 2012թ.-ին տված իր նախընտրական ծրագրի դրույթները:

Ընտրություններից մեկ ամիս անց կուսակցության ձևավորած կառավարության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ծրագիրը, որն, ինչպես ենթադրվում էր, պիտի դառնար երկրի զարգացման փաստաթուղթը 2013- 2017 թվականներին: Իսկ այժմ տեսնենք, թե այդ ծրագրից որ կետերն են իրականություն դարձել:

ՀՆԱ-ի տարեկան աճ՝ 5-7%-ի չափով:

Եթե 2013-16 թվականներին ՀՀ տնտեսությունն աճեր ՀՀԿ-ի խոստացած՝ նվազագույնը՝ 5%-ով, 2016-ի համախառն ներքին ծավալը կավելանար 2012-ի համեմատ՝ 21.5%-ով: Խոստացված առավելագույն 7%-անոց աճի դեպքում՝ 2016-ի ավարտին հայկական տնտեսությունը կգերազանցեր 2012-ի ցուցանիշը՝ 29.5%-ով: Փոխարենը՝ 2013-2016 թվականներին տնտեսական աճը կազմել է համապատասխանաբար 3.5%, 3.4%, 3% և 0.5% (2016-ի տվյալները նախնական են):

Այսպիսով, ՀՀ տնտեսությունը 4 տարում աճել է 10.8%-ով: Դա մոտ 2 անգամ պակաս է ՀՀԿ խոստացած աճի վատագույն ծավալներից ու մոտ 2.7 ագնամ պակաս՝ առավել լավատեսական կանխատեսումից: Համեմատելով «հօգուտ» ՀՀԿ-ի՝ խոստացած նվազագույն աճի տեմպերի հետ, կարելի է եզրակացնել, որ իշխող կուսակցությունը տնտեսական աճի խոստումը կատարվել է ընդամենը 50%-ով:

Նվազագույն աշխատավարձը պիտի կազմի աղքատության գծի առնվազն 140%-ը, միջին թոշակը՝ 125%-ը:

Աղքատության վերին գիծը Հայաստանում 2015-ին կազմել է 41.698 դրամ, միջին աշխատավարձը՝ 55.000 դրամ կամ աղքատության վերին գծի 132%-ը: Պայմանական շեմը հաղթահարելու համար կպահանջվեր սահմանել 58.377 դրամ նվազագույն աշխատավարձ:

Առնվազն 100.000 նոր աշխատատեղ ՀՀ-ում. գործազուրկների թիվն, ըստ ԱՎԾ-ի, 2012 թվականի երկրորդ եռամսյակին գրանցված 247.400-ից նվազել է մինչև 226.600՝ 2016-ի երկրորդ եռամսյակում կրճատվելով 21.000-ով:

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից 9 տարիների ընթացքում հեռացել է 355 հազար մարդ: Դա նշանակում է, որ Հայաստանի բնակչությունը Հանրապետականի իշխանության այս տարիներին պակասել է մոտ 12-13 տոկոսով, աղքատությունը աճել է մոտ 10 տոկոսով: Ահա նախընտրական խոստումների այսպիսի կատարողականով է ՀՀԿ-ն մոտենում գալիք խորհրդարանական ընտրություններին և դա այն դեպքում երբ ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որն ունեցել է բոլոր հնարավորությունները՝ նախընտրական խոստումները կատարելու համար…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան
Ամենադիտված