Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ 

Կարևորը ոչ միայն ծրագրերն են, այլև դրանց կենսունակությունը

Վերլուծական

Ապրիլի 2-ին մնացել են հաշված շաբաթներ, իսկ դա նշանակում է, որ շարքային ընտրողն իր տրամադրության տակ շատ քիչ ժամանակ ունի՝ քաղաքական ուժերի այս բազմության մեջ ընտրելու հենց այն միակին, որն իրոք կարող է ընդունակ լինել՝ դուրս բերելու երկիրը տնտեսական ճգնաժամից, դեղատոմսեր առաջարկելու պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհին:

Անկասկած, առաջին բանը, որին շարքային ընտրողը պետք է ուշադրություն դարձնի, համապատասխան քաղաքական հայտ ներկայացրած ուժերի կողմից հանրության դատին ներկայացվող կամ ներկայացվելիք ծրագրերն են. հենց այդ ծրագրերի հիմնական բովանդակությունից է կախված լինելու այն հարցը,թե ինչ պետություն ենք մենք ունենալու, ասենք, մի քանի տարի անց: Բայց ընտրողը պետք է նաև կարողանա հնարավորինս սթափ գնահատել այդ ծրագրերի ունեցած իրական պոտենցիալն, այսինքն՝ այն, թե որքանով է դրանց իրականացումը հավանական կամ իրատեսական. սա, թերևս, ամենակարևորն է:

Ավելորդ չէր լինի, սակայն, նկատել, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը դեռևս չի շտապում իր նախընտրական ծրագիրը հանրության դատին ներկայացնել՝ բավարարվելով, թերևս, առիթից առիթ հնչեցվող կցկտուր ելույթներով, որոնք այնքան էլ ամբողջական պատկերացում չեն տալիս հետագա պլանների մասին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սեփական ծրագրերի մասին բավականին հստակորեն հասցրել է դեռևս հայտնել «Ծառուկյան» դաշինքը, որի ծրագրային 15 կետերը, պետք է նկատել, բավական բուռն արձագանք են ստացել ժողովրդի շրջանում, ու որոնք առավել քան իրատեսական են:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե 9 քաղաքական ուժերից ամեն մեկը կոնկրետ ինչ է առաջարկում իր ընտրողին կամ ինչ կարելի է ակնկալել դրանցից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում:

Սկսենք իշխող կուսակցությունից:

Հանրապետական կուսակցությունը, պետք է նկատել, դեռևս հասցրել է հրապարակել սեփական կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Կարգախոսն, ինչ խոսք, բավական խոստումնալից է հնչում, համապատասխանող ժամանակի հրամայականին, բայց ահա հարցը, թե դրանց հասնելու համար հատկապես ինչ գործիքակազմեր են կիրառվելու, կարծես այնքան էլ պարզ չէ: Ի դեպ՝ Էդուարդ Շարմազանովն արդեն իսկ հասցրել է ընդհանուր կետերով ներկայացնել սեփական կուսակցության նախընտրական ծրագրի էությունը, ու պետք է նկատել, որ այն, խոշոր հաշվով, ոչնչով չի տարբերվում իր նախորդներից. անվտանգության ամրապնդում, տնտեսական առաջընթաց, Հայաստանում ժողովրդավարության զարգացում, արդարադատության ոլորտում առկա խնդիրների հնարավորինս վերացում, մարդու իրավունքների պաշտպանություն, արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնախնդիրների կարգավորում և այլն:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ գեղեցիկ շարադրված ծրագրերի հարցում դժվար կարող է գտնվել որևիցե քաղաքական ուժ, որը կարող էր մրցակցել ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերի հետ. ՀՀԿ-ի ծրագրերում մշտապես, գրեթե ամբողջությամբ տեղ են գտնում բոլոր այն պրոբլեմները, որոնք բնորոշ են մեր իրականությանը: Հարցը, սակայն, թե որքանով են խոստումներն այդ իրականանալի, մնում է բաց, քանի որ, դատելով այն իրականությունից, որում մենք այժմ ապրում ենք, այդ խոստումների իրականացման հավանականությունը գործնականում զրոյական է:

Հաջորդ քաղաքական ուժը, որն այսօր կոնկրետ եղանակ է ստեղծում քաղաքական դաշտում, ու որն ընդունակ է իրոք ձեռնոց նետել իշխող ուժին, անկասկած, «Ծառուկյան» դաշինքն է: Պետք է ընդգծել, որ չնայած այս ուժը համեմատաբար վերջերս է ձևավորվել, բայց հասցրել է ոչ միայն իր հաստատուն տեղը գտնել քաղաքական դաշտում, այլև առաջարկել մի նախընտրական ծրագիր՝ 15 կետից բաղկացած, որը շատ մեծ արձագանք է գտել հանրության ամենալայն շերտերի շրջանում:

Որպես նշանաբան ունենալով «Փոփոխությունների ու կառուցելու ժամանակը» կարգախոսը, այս քաղաքական ուժը սեփական հաղթանակի դեպքում խոստանում է միջին կենսաթոշակի չափը բարձրացնել 25.000 դրամով՝ համապատասխանեցնելով այն նվազագույն կենսաապահովման զամբյուղին՝ պարբերաբար ինդեքսավորելու պայմանով, նվազագույն աշխատավարձը սահմանել 80.000 դրամ, առաջիկա 3 տարիներին ՓՄՁ-ներին ազատել հարկերից, առաջիկա 5 տարիներին մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին նույնպես ազատել հարկերից, ինչպես նաև պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց գրանցվելու պարտավորությունից, հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ դրամ տույժերի ու տուգանքների մասով կիրառել համաներում՝ բացառությամբ չարամտորեն հարկերից խուսափողների, զգալիորեն իջեցնել գյուղացիական վարկերի տոկոսադրույքները, վերացնել արագաչափերն ու կարմիր գծերը, սառեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը, իջեցնել գազի գործող սակագինը, նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, մաքսային ոլորտում վերացնել հսկիչ գները, գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասը ջրելու դիմաց՝ վճար սահմանել 1000 դրամը, ապահովել Հայաստանի տարածքում առկա օգտակար հանածոների համալիր և ռացիոնալ օգտագործումը, փոխել առողջապահության համակարգի տրամաբանությունն ու մարդկանց տրամադրել համապատասխան սերտիֆիկատներ՝ որպես երաշխիք առ այն, որ մարդիկ կստանան իրենց հասանելիքը պետությունից, սուբսիդավորել բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների վարձավճարները:

Չափազանց կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ այս ծրագրերն ու պլանավորվող քայլերը ոչ միայն խիստ արդիական են ու արտացոլում են այսօրվա քաղաքացու բոլոր հիմնական պահանջմունքներն, այլև, որ ամենակարևորն է, չափազանց իրատեսական են ու ռեալ, որում համոզվելու համար բավական է ընդամենն աչքի անցկացնել դաշինքի նախընտրական ծրագիրը. դրանում մանրակրկտորեն ցույց են տրված այն ճանապարհներն ու միջոցները, որոնք հնարավոր են դարձնում համապատասխան ծրագրային կետերի իրականացումը: Դրանց վրա աշխատել են ոչ տասնյակ բարձրակարգ մասնագերտներ՝ տալով ծրագրերին միանգամայն գիտական հենք:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, որոնք հայտ են ներկայացրել առաջիկայում տեղ զբաղեցնելու Ազգային ժողովում, ապա պետք է նկատել, որ դեռևս չկա հստակ պատկերացում, թե կոնկրետ ինչ են առաջարկելու նրանք իրենց ընտրողներին: Այս առումով, թերևս, «Հայկական վերածնունդ»ն է մի փոքր բացառություն կազմում, որը պարբերաբար հնչեցրել ու շարունակում է շեշտադրել որոշ մտքեր, որոնք, սակայն, այնքան էլ թարմ չեն: Մասնավորապես՝ այս քաղաքական ուժը խոստանում է հետամուտ լինել խորհրդային ավանդների վերադարձի խնդրին, բանակը դարձնել պրոֆեսիանալ՝ առաջիկա 5 տարիներին, պայքարել կոռուպցիայի դեմ բոլոր հնարավոր մեթոդներով, առողջապահության ոլորտում խաղի նոր կանոններ սահմանել և այլն:

Թե որքանով են դրանք իրականանալի, իհարկե, քննարկման մի առանձին ու բավականին լայն թեմա է, բայց որ դրանցից շատ քչերն են հույս ներշնչում, ոչ ոք չի կարող ժխտել: Մասնավորապես, եթե այդքան չարչրկված ավանդների թեմայի հարցին անդրադառնանք ու փորձենք հասկանալ՝ կոնկրետ ինչի մասին է խոսքն, ապա պետք է արձանագրել, որ, ինչպես փաստերն են հուշում, խիստ մեծ վերապահմամբ պետք է վերաբերվել այդ մտքին՝ առհասարակ, քանի որ այն համամասնությամբ, որով վերջին անգամ իրականացվել է փոխհատուցումը, բացի ծիծաղից, ուրիշ ոչինչ առաջ չեն բերում:

Ինչ վերաբերում է ՕՐՕ-ին, ՀՅԴ-ին, ԵԼՔ-ին, ՀԱԿ-ՀԺԿ-ին, կոմունիստներին, Ազատ դեմոկրատներին, ապա այստեղ պատկերը գործնականում նույնն է: Այս բոլոր ուժերը, չնայած շարունակաբար ու հիմա էլ հանդես են գալիս ներկա կարգերի քննադատությամբ, դրանց առանձին առաջնորդներ պարբերաբար բոցաշունչ ելույթներ են ունենում հանրության առջև ու փորձում բոլորին համոզել հենց իրենց ճշմարտացիության մեջ, սակայն, ըստ էության, դեռևս հանդես չեն եկել կոնկրետ ծրագրային առաջարկներով, փաստարկված ու կենսունակ գաղափարներով, որոնք կլինեին գիտականորեն միանգամայն հիմնավորված ու փաստարկված. այս քաղաքական ուժերն իրենց քարոզչությունը ծավալում են հիմնականում այլոց փնովելու մեթոդով, փոխարենն, ըստ էության՝ չառաջարկելով կոնկրետ գաղափարներ: Եթե ինչ-որ գաղափարներ՝ ժամանակ առ ժամանակ հնչում էլ են, ապա դրանք հիմնականում բավական լղոզված են ու համակարգված բնույթ չեն կրում, հետևաբար՝ մանրամասնորեն խոսել դրանց կենսունակության մասին, անիմաստ կլիներ:

Այսպիսով՝ այլևս ակնհայտ է, թե առաջիկայում որն է լինելու կուսակցությունների գաղափարական մրցակցության մեխը. կարևորը լինելու է ոչ թե օդում տրված խոստումների, առկա իրավիճակի անխնա «քլնգումը», որն, ի դեպ, նույնիսկ շարքային տաքսիստներն էլ կարող են անել, այլ՝ այն, թե կոնկրետ ինչ ելքեր են առաջարկվելու ստեղծված իրավիճակից ու թե որքանով են դրանք կենսունակ ու հիմնավորված լինելու: Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել. ուղղակի պետք է վերհիշել ամեն մեկի անցյալը...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան
Ամենադիտված