Տարեց ամերիկացին 90-ամյակը նշել է 24 ձգումներով
Այլ
Ֆլորիդայից Վեռն անունով տարեց տղամարդն 90-ամյակը տոնել է մարզասրահ այցելելով եւ 24 ձգումներով: Վեռնի որդին դրա վերաբերյալ տեսանյութ է պատրաստել եւ եւ այն զետեղել YouTube-ում:
«Սա իմ հայրն է: Այսօր նրա ծննդյան օրն է, նա 90 տարեկան է: Մենք մշտապես գնում ենք մարզասրահ, եւ նա սիրում է ձգումներ անել: Կարծում եմ՝ նա վատ չի կատարում, եթե հաշվի առնենք, որ մանկության ժամանակ կոտրել է երկու արմունկները»,- գրել է տեսագրության հեղինակը:
Մեկնաբանություններում Վեռնին գովել են, շատերը նշել են, որ, լինելով շատ ավելի երիտասարդ, այդպիսի արդյունքներով պարծենալ չեն կարող:
«Այս ծերուկն այժմ ավելի մեծ ջանքեր գործադրեց, քան ԱՄՆ-ի բնակչության կեսը»,- գրել է TankTheFeels Please-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում