Տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է երիտասարդը փայտով փորձում կոտրել սուրճ պատրաստող սարքավորումը (տեսանյութ)
Հասարակություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Քոչարի 21 հասցեում գործող գրասենյակներից խոշոր չափերով գողություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժժից՝ հավելելով. «Նախնական քննության տվյալներով՝ 2017թ.հունվարի 5-ին՝ ժամը 19:30-ից մինչև հունվարի 6-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) մուտք են գործել Երևան քաղաքի Քոչար 21 հասցեում գործող երկու տարբեր ՍՊԸ-ների գրասենյակներ և հափշտակել համակարգչի մոնիտորներ, գունավոր պրինտեր, ռեժիսորական վահանակ և դիմել փախուստի: Քննությամբ պարզվել է նաև, որ նույն օրը երկու երիտասարդ փորձել են կոտրել նշված շինությունում գտնվող սուրճ պատրաստող սարքավորումը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում