Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքում Գերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ) Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում 

Տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է. ՀՀ նախագահ

Քաղաքական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է Արտաքին գործերի նախարարություն և հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է հավաքի մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա իր ելույթում հանգամանորեն անդրադարձել անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին, արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներին, հաղթահարած խոչընդոտներին, արտաքին քաղաքականության առաջնայնություններին և մարտահրավերներին: Հանրապետության Նախագահը նաև մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել դիվանագետներին դեսպանընկալ երկրներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել է այն խնդիրներին, որոնք այսօր դրված են դիվանագետների առջև, տվել համապատասխան ցուցումներ:

«Ոմանք կարծում են, թե դիվանագետները շատ արտոնություններ ունեն: Դիվանագիտական ծառայությունը որքան արտոնյալ, նույնքան էլ, միգուցե բազմապատիկ անգամ ավելի պատասխանատու ծառայություն է, և արտոնություններն էլ սահմանվում ե ն ոչ թե վայելքի, այլ սեփական երկրի շահերին արդյունավետորեն ծառայելու համար։ Ձեր առաքելությունն է՝ արժանավայել կերպով աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր և ժողովրդավար երկիր, որ կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և տնտեսական համակարգ»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը խոսել է նաև դիվանագիտական աշխատանքի նրբությունների մասին՝ նշելով, որ այդ աշխատանքը հաճախ իրականացվում է փակ դռների հետևում, սակայն անգամ ամենագաղտնի բանակցություններն ունենում են հրապարակային դրսևորումներ, արդյունքներ և հետևանքներ: «Պահպանելով այս աշխատանքի բնույթից բխող գաղտնապահությունը՝ Հայաստանի դիվանագիտությունը միևնույն ժամանակ պետք է լինի ըմբռնելի մեր հասարակության համար: Ձեռնարկվող գործողությունների տրամաբանությունն անհրաժեշտ է հետևողականորեն ներկայացնել հանրությանը՝ առանց երկնչելու հնարավոր քննադատությունից: Ձեր խոսքը, ձեր ուղերձը պետք է լինի վստահ, պետք է լինի հասկանալի և այդպիսով վստահություն կներշնչի նաև հանրությանը»,-ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուղղությամբ արտերկրում և միջազգային տարբեր հարթակներում ՀՀ դիվանագիտական ծառայության առջև դրված խնդիրներին ու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, տարածաշրջանում լարվածության ստեղծման քայլերին հակազդելուն:

«Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերա զմի հանցագործություն: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»:

Ընդգծելով, որ անցած քառորդ դարում Հայաստանին հաջողվել է ձևավորել արտաքին քաղաքական բավականին հագեցած և դրական օ րակարգ, Հանրապետության Նախագահը նշել է, որ մեր երկիրն իր փորձն ու ջանքերը ներդնում է հանուն համամարդկային նշանակության հարցերի բարձրաձայնման և իր նպաստը բերում միջազգային հանրության կողմից դրանց լուծման գործին:
«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք պետք է մշտապես գտնվենք մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կանխարգելման միջազգային պայքարի առաջնագծում: Ձեր հետևողական քայլերի շնորհիվ 2015 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, իսկ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Այս ուղղությամբ հսկայական ջանքեր ներդրվեցին հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում»:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր նվաճումներից մեկը համարելով Հայաստանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն անցկացնելու որոշումը՝ Հանրապետության Նախագահը դա նախաձեռնողական դիվանագիտության արդյուն ք, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ ութ տասնյակից ավելի պետությունների վստահության և համերաշխության դրսևորում է որակել։

«Համոզված եմ, որ ձևավորված պետական հանձնաժողովի համակարգմամբ և ձեր ջանքերով կանենք հնարավորը՝ այդ միջոցառումն ամենաբարձր մակարդակով հյուրընկալելու և դրա հնչեղությունն ապահովելու համար։ Այս գագաթնաժողովը լինելու է Հայաստանի անկախությունից ի վեր հյուրընկալվող ամենաներկայացուցչական միջոցառումներից մեկը: Այն նաև կնպաստի մեր երկրի հեղինակության բարձրացմանն ու մշակույթն ավելի ճանաչելի դարձնելունÖ ‰ Այն հիանալի հնարավորություն կընձեռի գործընկերային առավել սերտ կապեր հաստատելու բազմաթիվ պետությունների հետ, որոնցում մենք ներկայացված չենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նշելով, որ անցյալ տարի քայլեր ձեռնարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղություններից մեկը՝ տնտեսական դիվանագիտությունը, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ, Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագետների խնդիրն է համարել առավել ակտիվացնել ջանքերն արտերկրում Հայաստանի ներդրումային գրավչության և համեմատական առավելությունների ճիշտ ներկայացման, համապատասխան գործարար շրջանակներին հնարավոր բիզնես նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Հայաստանում արտադրված ապրանքատեսակների և ծառայությունների համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:

Նախագահը կարևորել է նաև արտերկրում Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների պատշաճ ներկայացումը՝ ակնկալելով ակտիվ աշխատանք այս ուղղությամբ։ «Վերջին շրջանում որոշ երկրների հետ ազատականացրել կամ զգալիորեն դյուրացրել ենք արտոնագրային ռեժիմը։ Սա պետք է որ իր դրական ազդեցությունն ունենա այս ոլորտի զարգացման վ րա։ Դեսպաններից ակնկալում ենք կոնկրետ և չափելի աշխատանք: Ուզում եմ նաև ավելացնել, որ մենք հատուկ հաստիք սահմանեցինք, փոխնախարարի պարտականություններն այս ուղղությամբ հստակեցրեցինք և ակնկալում ենք, որ նախ տնտեսական ակտիվության որոշակի չափանիշներ կհաստատվեն դեսպանների համար և ապա՝ գոնե ամեն տարի մենք կամփոփենք, կտեսնենք, թե կոնկրետ ին՞չ է կատարվել և ի՞նչ արդյունքներ ունենք այս ուղղությամբ»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Ելույթի ավարտին Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ, ի վերջո, հանդիպման բոլոր մասնակիցների մշտական ուշադրության կենտրոնում պետք է լինի Հայաստանի քաղաքացին։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրում գրված է, որ անձնագրի կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը, և արտերկրում Հայաստանի քաղաքացիները պետք է զգան, որ այդ բառերի հետևում կանգնած է իր հովանավոր պետությունը՝ բոլոր ծառայություններով և հնարավորություններով։ Եվ ձեր առաջնային խնդիրներից է նաև արտերկրում մեր ժողովրդի ինքնության և մշակութային ժառանգության պահպանումը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների սատարումը։

Առհասարակ, պետք է համախմբված աշխատելու մշակույթն ամրապնդենք մեր մեջ և նպաստենք յուրաքանչյուրիս առջև դրված խնդիրների լուծմանը, որովհետև Հայաստանի շենացմանը պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը շատ պարզ պատճառով՝ Հայաստանը մեր Հայրենիքն է: Մենք այլ Հայրենիք չունենք, և ա՛յս Հայրենիքն են ժառանգելու մեր ապագա սերունդները: Հարատևելու այլ բանաձև գոյություն չունի: Ով այս բանաձևը չի ընկալում, նա մնում է պատմության կեռմաններում»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ Աշոցք գյուղում Բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ տուժած Վաղ թե ուշ ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները․ Թրամփ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին (Տեսանյութ) Պատրաստվե´ք ավելի շատ գումար աշխատելու. Գագիկ Ծառուկյան Կրեմլը Հայաստանից բացատրություն է պահանջում Զելենսկու այցի վերաբերյալՄահացել է Մանե Թանդիլյանի մայրըՊակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքումԳերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ)Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ)Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ Ֆիցո Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում Քանաքեռ- Զեյթունի թաղապետը քարոզում է բնակիչներին ընտրել «Քաղաքացիական պայմանագրին»՝ համար 16 Իրանն աշխարհի չորս գերտերություններից մեկն է․ Հաջիբաբայի Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Ֆրանսիայում «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Վարդենիսում (տեսանյութ) Հայաստանը «գուբերնիա» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն․ Հակոբ Բադալյան Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՈՒՂԻՂ.«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 10-ինԲուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր Դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել. Բայրամովը՝ սահմանազատման մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հետ գործարքը Արթուր Ավետիսյանը հաղթել է միջազգային մրցաշարում«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը մայիսի 10-ի առավոտյան Ինչպե՞ս է փոխվել և մեծացել «Կարգին հաղորդում»-ից հայտնի Անդրանիկը Հայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Զոհ աստվածներին». պատահական զբոսանքը Նորվեգիայում հանգեցրել է սենսացիոն գտածոյի Ավտովթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. Ավտոմեքենան հայտնվել է գետումՄխիթարյանը կարևոր հայտարարություն է արել ապագայի վերաբերյալ Մայիսի 10-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՀանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվելԻնչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներԻրան-ԱՄՆ հակամարտությունը Ռուսաստանին դնում է բարդ դրության մեջ. Պուտին
Ամենադիտված