«Փաստ». Շմայսն ու գեներալ Սեյրանը մտել են Նավոյի տարածքներ
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արմավիրի մարզում նախընտրական կրքերը Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում գրանցված թեկնածուների միջև խիստ թեժանում են: Ինչպես հայտնի է, այստեղից պատգամավոր են ուզում դառնալ ՀՀԿ–ական գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու ԱԺ պատգամավոր Նավոն' Նահապետ Գևորգյանը:
Բանն այն է, որ ինչպես մյուս տեղերում, այստեղ էլ ՀՀԿ վերնախավը «գծել է» իր թեկնածուների «Ճանապարհային քարտեզը», այսինքն' թե ով որ տարածքում է ծավալելու ձայներ հավաքելու գործընթացը: Բայց այստեղ արդեն մեկը մյուսի «բոստանն» է մտնում:
Ըստ «Փաստի» տեղեկությունների' Սեյրան Սարոյանն ու Շմայսը «մտել են» Հոկտեմբերյանի' նույնն է, թե Նահապետ Գևորգյանի համար «նախատեսված» տարածքը:
Նահապետը պիտի որ թույլ չտա: Ու առաջին հերթին, մեր տեղեկություններով, արդեն գանգատվել է ՀՀԿ վերնախավին:
Դե, խաղի կանոններ կան, մի՛ խախտեք, էլի...»
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում