Վնասվածք ստացած և գիտակցությունը կորցրած Ֆերնանդո Տորեսը հանգստացրել է երկրպագուներին (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Դեպորտիվո»-ի դեմ հանդիպմանը Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը գլխի վնասվածք է ստացել:
Հանդիպման 85-րդ րոպեին խաղային դրվագում բախվել է մրցակցին, գլուխը խփել գետնին և կորցրել գիտակցությունը:
Ֆուտբոլիստի մոտ գանգուղեղային վնասվածք էր կասկածվում: Բարեբախտաբար, նա խոսափել է լուրջ վնասվածքից, սակայն գիշերն անցկացրել է բժիշկների վերահսկողության տակ:
Ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում գրել է.
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին ինձ համար: Դա վախեցնող դրվագ էր: Հուսով եմ՝ շատ շուտով դաշտ կվերադառնամ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու