Ռիք Փերին դարձել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության՝ թվով 14-րդ ղեկավարը
ԱՄՆ
ԱՄՆ-ի էներգետիկայի նոր նախարար Ռիք Փերին ձեռնամուխ է եղել իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը: Մարտի 2-ի երեկոյան նրա երդմնատվությունն ընդունել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը:
Փերին դարձել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության՝ թվով 14-րդ ղեկավարը: Այս գերատեսչության տնօրինության տակ է ԱՄՆ-ի միջուկային ռազմական համալիրը: Մինչ այդ Փերին 14 տարի եղել է Տեխասի նահանգապետը, երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին:
66-ամյա Փերին նախարարի պաշտոնն ստանձնելուց առաջ խոստացել է ԱՄՆ-ում զարգացնել էներգետիկայի բոլոր ձեւերը, ներառյալ միջուկային եւ վերականգնվող աղբյուրներ օգտագործող էներգետիկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)