«Յուվենտուս»-ը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը միացել է Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի համար պայքարին:
Ֆուտբոլիստին ցանկանում են իրենց թիմում տեսնել նաև «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն:
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, մանչեսթերյան թիմը մի քանի փորձ արդեն կատարել է 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, սակայն թուրինյան թիմը մերժել է:
Մոտ ժամանակներս Դիբալան կերակարաձգի պայմանագիրը իտալական ակումբի հետ մինչև 2021թ-ը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 19 խաղում դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու