Ինքնասպանության փորձ՝ Երևանում. քաղաքացին սպառնում էր ցած նետվել ամբարձիչ կռունկից
Արտակարգ Պատահար
Մարտի 3-ին, ժամը 12:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցում' ամբարձիչ կռունկի վրա, ցանկանում է ինքնասպանություն գործել' նետվելով կռունկից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է:
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ կենտրոնի բաժին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում