Լևոն Արոնյանը նույնպես միացել է վիրավոր զիվորներին աջակցելու ծրագրին
Սպորտ
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նույնպես միացել է Երևանի պետական բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը:
«Մեծ սիրով հարազատներիս կշնորհավորեմ մեր զինվորների պատրաստած բացիկներով:
Միանում եմ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ծրագրին:
Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է շախմատիստը:
Ավելի վաղ նախագծին միացել էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու