«Փաստ». ԱԺ–ի մեքենաները կապահովագրվեն Արա Բաբլոյանին պատկանող ընկերությունում
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«2017 թ–ին իր հաշվեկշռում առկա փոխադրամիջոցներն ապահովագրելու համար ԱԺ–ն նախատեսում է ծախսել 3370000 դրամ գումար: Այս անգամ նորից անձեռնմխելիներին սպասարկող փոխադրամիջոցների ապահովագրման հարցը վստահվել է «Գարանտ ասիստանս» ՍՊԸ–ին:
Ի դեպ, պայմանագիրը կնքվել է բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Բանակցություններին մասնակցած միակ ընկերությունը «Գարանտ ասիստանսն» արդեն մի քանի տարի է զբաղված է ԱԺ փոխադրամիջոցները ապահովագրելու «սուրբ» գործով:
Ի դեպ, նշված ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Արա Բաբլոյանին, ով այս անգամ ՀՀԿ նախընտրական ցուցակի 4–րդ հորիզոնականն է զբաղեցնում: Անշուշտ նա կրկին ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր կընտրվի, բայց հետաքրքիրն այն է, որ կարողանում է ոչ միայն իր պատգամավոր դառնալու հարցերը կարգավորել, այլ՝ նաև իր ընտանիքին պատկանող ընկերությունների գործերի մասին մտածել»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում