Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Զարգացման մրցաշար
Սպորտ
2017 թ. ապրիլի 17-ից 23-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն 2002 և 2003 թթ. ծնված երեխաներից բաղկացած 4-ական հավաքական: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի Մ-15 հավաքականի (2002 թ.) մրցակիցները կլինեն Կիպրոսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի Բելառուսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ: Մրցաշարի հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը