«Լեսթեր»-ն ու «Յուվենտուս»-ը քառորդ եզրափակչում են (տեսանյութ)
Սպորտ
«Լեսթեր»-ն ու «Յուվենտուս»-ը ձեռք բերեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիրը:
1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լեսթեր»-ը 2:0 հաշվով հաղթեց «Սևիլյա»-ին:
Գոլերը խփեցին Ուես Մորգանը (27') և Մարկ Բրայթոնը (54'): Հյուրերի կազմում 74-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց Սամիր Նասրին:
Թիմերի միջև առաջին խաղում անգլիական ակումբը պարտվել էր 1:2 հաշվով:
«Յուվենտուս»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Պորտու»-ին: 42-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ Դիբալան:
40-րդ րոպեին պորտուգալական թիմի կազմում կարմիր քարտ ստացավ Մաքսիմիլիանո Պերեյրան:
Թիմերի միջև առաջին խաղում իտալական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը