«Հրապարակ». Պոլսո պատրիարքի տեղապահ են ընտրում
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր Պոլսո պատրիարքարանում տեղի է ունենալու Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություն. թեկնածուները երեքն են' Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ արք․ Գարեգին Բեքչյանը, Պոլսո հայոց փոխպատրիարք արք․ Արամ Աթեշյանն ու պատրիարքարանի կրոնական ժողովի առաջնորդ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Սակայն Սահակ Մաշալյանը երեկ հանեց թեկնածությունը եւ կոչ արեց ընտրել Բեքչյանին։ Ընտրված տեղապահը պետք է 6 ամսվա ընթացքում կազմակերպի պատրիարքի ընտրությունները: «Գործընթացից» տեղյակ շատերը պնդում են, որ հնարավոր չի լինի սասանել Էրդողանի հետ ջերմ շփումներ ունեցող Արամ Աթեշյանի աթոռը, եւ, ի վերջո, նա կընտրվի պատրիարք, սակայն ոչ միայն կաթողիկոսը, այլեւ Սփյուռքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հայ եկեղեցական խորհրդի մի շարք անդամներ պատրիարքի հնարավոր թեկնածու են համարում եւ ուզում են, որ ընտրվի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանը, ով ծնվել է Թուրքիայի Մալաթիա քաղաքում եւ եղել է Հրանտ Դինքի ընկերը։ «Փորձենք, գուցե կրնանք հաջողիլ»,- ասաց մեզ հետ զրուցող ֆրանսահայը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում