Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքում Գերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ) Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում 

Աստղագուշակ՝ մարտի 15-ի համար

Այլ

Խոյ

Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Ստացված տեղեկությունները հակասական են: Այնուամենայնիվ, կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից և ամեն բան, շատ արագ, կհարթվի, ինչի համար մտերիմները ձեզ շնորհակալ կլինեն: Օգտակար խորհուրդներ կստանաք, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց: Օրվա առաջին կեսին կնքված գործարքները եկամտաբեր կլինեն:

Երեկոյան ի հայտ կգան նոր հետաքրքրություններ: Եթե ինչ- որ բանից դժգոհ եք , ապա միայն ժամանակի սղությունից: Ընտանեկան խնդիրները հեշտությամբ կլուծեք: Մտերիմները, հերթական անգամ, կհամոզվեն, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:

Ցուլ

Համառություն և հաստատակամություն դրսևորելու դեպքում՝ կարող եք մեծ արդյունքների հասնել: Ձեր կայացրած որոշումները կապշեցնեն շրջապատի մարդկանց: Շատերը կփորձեն ձեր օրինակին հետևել, սակայն ապարդյուն, և պատահական չէ, որ այսօր կշարժեք ոմանց նախանձը:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար:Մարդկանց հետ հարաբերություններում արագ եք կողմնորոշվում, և ճիշտ կարծիք կազմում նրանց մասին: Հնարավոր են արդյունավետ գործարքներ, ինչպես նաև որոշակի գումարային շահույթ: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա, խուսափեք գերծանրաբեռնվածությունից:

Երկվորյակ

Հրաշալի օր է կյանքում արմատական փոփոխություններ կատարելու համար: Պատրաստ եղեք վճռական գործողությունների, միայն այդ կերպ կկարողանաք հաջողության հասնել: Սիրելիի հետ հարաբերություններում ծագած դժվարությունները թույլ չեն տա լավատեսությամբ նայել ապագային: Ստացված գումարը կծախսեք խնայողությամբ:

Զգուշացեք այն մարդկանցից , ովքեր կփորձեն իրենց կամքը թելադրել ձեզ, կպարտադրեն հետևել իրենց ապրելակերպին: Դրսևորեք համառություն, նաև գործի դրեք ձեր սուր լեզուն նրանցից ազատվելու համար:

Խեցգետին

Բարեհաջող օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է գործողությունների հստակ ծրագիր մշակել և հետևել դրան: Անձնական հարաբերություններում առավել նախաձեռնող եղեք: Հրաշալի օր է, ձեզ համար համակրելի, մարդուն ընդառաջ գնալու համար: Հնարավորություն կընձեռնվի լուծել որոշ ընտանեկան խնդիրներ: Սիրով կօգնեք բոլոր այն հարազատներին , ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Այսօր չափազանց հավակնոտ եք: Հրաշալի օր է բիզնես-ծրագրերի շուրջ աշխատելու, ձեր մասնագիտական հեռանկարները գնահատելու համար: Կարող եք հանդիպել նրան, ով կօգնի ձեզ կարիերայի առաջխաղացման հարցում:

Առյուծ

Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Անգամ մանրուքները կարող են զայրացնել ձեզ, սակայն, մյուս կողմից, նույն այդ մանրուքներն էլ կարող են ուրախություն պարգևել: Լավ է, եթե ձեր կողքին կա մեկը, ով ապագայի հանդեպ լավատես է, նրա տրամադրվածությունը կփոխանցվի նաև ձեզ:

Այսօր փորձեք, հնարավորինս, խուսափել կարևոր գործեր ձեռնարկելուց, քանզի չեք կարողանա կենտրոնանալ և հնարավոր է ձախողվեք: Ֆինանսական հարցերում զգուշավոր եղեք: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Հնարավոր են փոքր վնասվածքներ :

Կույս

Առավել համբերատար եղեք և փորձեք զսպել ձեր հույզերը: Միայն այդ կերպ կկարողանաք հաղթահարել բացասական միտումների ազդեցությունը: Մտերիմները ոչ միշտ են նկատում ձեր ձեռքբերումներն ու ձախողումները, ինչը ձեզ համար վիրավորական է: Փորձելով գրավել նրանց ուշադրությունը՝ երբեմն մոռանում եք չափի զգացողության մասին:

Ֆինանսական տեսանկյունից անբարենպաստ օր է: Հնարավոր են զգալի, անիմաստ ծախսեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Հրաշալի օր է բնության գրկում, ընկերների հետ հանգստանալու համար: Այսօր Նոր ծանոթությունների հավանականությունը քիչ է: Դժվար թե սիրային հարաբերություններ սկսվեն:

Կշեռք

Այսօր հնարավոր է հաղթանակ տանեք, սակայն դրանով չեք սահմանափակվի, ամեն բան դեռ առջևում է: Այն, որ կհաջողվի խուսափել որոշ խնդիրներից, դեռ չի նշանակում, թե դրանք հետագայում չեն կրկնվի: Հիշեք, պարտադիր չէ ամեն հարց ինքնուրույն լուծել,նամանավանդ , երբ շրջապատում ունեք ընկերներ,համախոհներ՝ պատրաստ ցանկացած պահի օգնության հասնել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հիասթափություններ, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Երեկոյան խուսափեք մարդաշատ վայրերից: Նախընտրեք հանգստանալ տանը, ընտանեկան խաղաղ միջավայրում:

Կարիճ

Հետաքրքիր օր է սպասվում: Մշտապես ձեռնամուխ եք լինում նոր գործերի, սակայն մտերիմները չեն շտապում մասնակցել ձեր բուռն գործունեությանը: Փոխարենը կարող են մեղադրել անխոհեմ վարքագծի, կյանքին անլուրջ վերաբերվելու մեջ: Եթե ժամանակին քայլեր չձեռնարկեք, ապա նման հանդիմանությունները կարող են վերջնականապես փչացնել ձեր տրամադրությունը:

Հետաձգեք ծախսերը և խոշոր գնումները: Այսօր անիմաստ շռայլություններ թույլ տալու ժամանակը չէ: Ճիշտ կվարվեք, եթե ապագա գնումների ցուցակ կազմեք և կողմնորոշվեք, թե դրանցինց որոնք են առաջնային:

Աղեղնավոր

Լարված և բարդ օր է սպասվում: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք ճիշտ լուծումներ գտնել: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, այն ավելի լավ կօգնի կողմնորոշվել, քան շրջապատի մարդկանց խորհուրդները:Այսօր կարող եք ստացված տեղեկություններով կիսվել մտերիմների հետ, մասնակցել որոշ կրթական ծրագրերի:

Ընդհանուր հետաքրքրությունները կօգնեն խուսափել ընկերների,նաև սիրելիի հետ վեճաբանություններից: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք հետաքրքիր են թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ի հայտ կգան նոր նախասիրություններ:

Այծեղջյուր

Փորձեք լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Մարդկանց հետ շփումներում հնարավոր են որոշ մանր անախորժություններ, որոնք,բարեբախտաբար, լուրջ վիճաբանության չեն վերաճի: Ցանկացած հարցում լավատեսություն պահպանեք:

Ձեր ֆինանսական վիճակն այնքան էլ ճիշտ չեք գնահատում, իրականում այն բավականին կայուն է: Թեև այսօր աստղերը դրամակ շահույթ չեն կանխատեսում: Հրաշալի օր է ընկերների հետ հանդիպելու, անկեղծ զրուցելու համար: Առողջարարական պրոցեդուրաներն այսօր օգտակար և հաճելի կլինեն:

Ջրհոս

Թեև օրվա սկիզբն այնքան էլ բարեհաջող չի լինի, սակայն ավարտը՝ լիովին կգոհացնի: Որքան էլ շատ լինեն դժվարությունները՝ հանձնվելը ճիշտ լուծում չէ: Համառություն դրսևորեք, փորձեք գլուխ հանել այն ամենից, ինչը նախկինում չի ստացվել և անպայման հաջողության կհասնեք: Փորձառու մարդկանց հետ շփումները ոչ միայն հանարավորություն կտան նոր տեղեկություններ ստանալ, այլև ձեր առջև նոր հորիզոններ կբացեն:

Մարդկանց հետ շփումներում առավել զգուշավոր եղեք, այսօր ձեր ուշադրությունը կգրավեն հմայիչ, սակայն վտանգավոր անձինք, նրանց հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:Երեկոյան հնարավոր են ուղևորություններ:

Ձկներ

Այսօր գործ կունենաք այնպիսի մարդկանց հետ, ովքեր հակված չեն հավատալ ձեր խոսքերին: Բոլոր խոստումները, անկեղծ խոստովանությունները ստիպված կլինեք գործով ապացուցել, ինչը ձեզ համար այնքան էլ դժվար չի լինի:

Առավել բարեհամբյուր եղեք ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, իսկ երեխաների հետ՝ հնարավորինս խիստ: Փորձեք զսպել շրջապատի մարդկանց ապշեցնելու ձեր ցանկությունը : Անիմաստ ժամանակ մի վատնեք: Այսօր կարող եք շատ ձեռքբերումներ ունենալ, եթե հաղթահարեք ծուլությունը:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Հրդեհ Աշոցք գյուղում Բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ տուժած Վաղ թե ուշ ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները․ Թրամփ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին (Տեսանյութ) Պատրաստվե´ք ավելի շատ գումար աշխատելու. Գագիկ Ծառուկյան Կրեմլը Հայաստանից բացատրություն է պահանջում Զելենսկու այցի վերաբերյալՄահացել է Մանե Թանդիլյանի մայրըՊակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան Մենք չունեինք Հայաստանը ոչնչացնելու կամ այն ​​անկախությունից զրկելու մտադրություն․ Ալիև Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է անցկացնում Աբովյան քաղաքումԳերմանիան վերսկսում է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ գնելու ջանքերը Երևանում բախվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն․ «Porsche»-ը հայտնվել է մայթին Մայիսի 10-ին նշվում է Հողի օրը Ֆրանսիայի կառավարությունը Իլոն Մասկին մեղադրում է այն բանում, ինչն ինքն է անում․ Դուրով Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ)Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ. Զաքարյանը՝ Բայրամովի հայտարարության մասին «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Մարտունիում (տեսանյութ)Թեհրանը պնդել է, որ ԱՄՆ-ը պարտվել է Իրանի հետ հակամարտությունում Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ Ֆիցո Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում Քանաքեռ- Զեյթունի թաղապետը քարոզում է բնակիչներին ընտրել «Քաղաքացիական պայմանագրին»՝ համար 16 Իրանն աշխարհի չորս գերտերություններից մեկն է․ Հաջիբաբայի Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Ֆրանսիայում «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում է․ հանդիպում` Վարդենիսում (տեսանյութ) Հայաստանը «գուբերնիա» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն․ Հակոբ Բադալյան Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՈՒՂԻՂ.«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 10-ինԲուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր Դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել. Բայրամովը՝ սահմանազատման մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հետ գործարքը Արթուր Ավետիսյանը հաղթել է միջազգային մրցաշարում«Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակ Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը մայիսի 10-ի առավոտյան Ինչպե՞ս է փոխվել և մեծացել «Կարգին հաղորդում»-ից հայտնի Անդրանիկը Հայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Զոհ աստվածներին». պատահական զբոսանքը Նորվեգիայում հանգեցրել է սենսացիոն գտածոյի Ավտովթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. Ավտոմեքենան հայտնվել է գետումՄխիթարյանը կարևոր հայտարարություն է արել ապագայի վերաբերյալ Մայիսի 10-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՀանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվելԻնչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներ
Ամենադիտված