Հայտնի են Եվրոպայի առաջնություն մեկնող Հայաստանի ծանրամարտի հավաքականների կազմերը
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները նախապատրաստվում են ապրիլի 1-ից 9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տրամադրել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների ցուցակը:
Նրանք են. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան եւ Ռուբեն Ալեքսանյան:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին եւ 90 կգ Տաթեւ Հակոբյանին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ