Chemistry cup 2017. Գոռ Երիցյանը քառորդ եզրափակչում է
Սպորտ
Գերմանիայի Հալլե քաղաքում մեկնարկել է «Chemistry cup 2017» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է երեք մարզիկով: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Ռինգ դուրս եկած 69 կգ քաշային Գոռ Երիցյանը հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Մարտի 15-ին ռինգ դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչ. Երիցյանը կանցկացնի իր 2-րդ մենամարտը, իսկ 81 կգ քաշային Վազգեն Շահվերդյանն իր մեկնարկային մենամարտում կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար:
49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը պայքարը կսկսի կիսաեզրափակչից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը