Բռնցքամարտիկ Արմեն Մինասյանը պարտվել է Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Ռումինիայի Բրաիլա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից երեկ առաջինը ռինգ դուրս եկավ 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, ով պարտվեց իռլանդացի մարզիկից: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Վաղը՝ մարտի 16-ին պայքարի մեջ կմտնեն և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ