Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան 

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն...

Վերլուծական

Հանրայինի եթերում Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում արտահայտված մտքերը մինչ օրս հանրային քննարկման են ենթարկվում: Տեր-Պետրոսյանը հստակեցրել էր ՀԱԿ մոտեցումները արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, որոնք տարակուսելի կերպով համահունչ էին իշխանությունների տեսլականի հետ:

ՀԱԿ պատգամավորության թեկնածուները կոչ են անում նայել իրականությանը եւ հայտարարում, թե Աղդամն ու Ֆիզուլին այդ ե՞րբ են Ղարաբաղի մաս եղել: Հարցին, թե ինչու են որոշել այդ գաղափարն առաջ քաշել, ՀԱԿ անդամները պատասխանում են, որ դա ոչ թե իրենց առաջարկն է, այլ Մադրիդյան սկզբունքները, որոնք իշխանություններն արդեն երկար տարիներ քննարկում են: Սակայն հարց է առաջանում՝ եթե դա իշխանության գաղափարն է, ապա ինչու ժողովուրդը հանուն խաղաղության՝ պետք է քվեարկի Կոնգրեսի, այլ ոչ թե ՀՀԿ-ի օգտին: Չէ՞ որ ՀՀԿ-ական իշխանությունն է բանակցում Մադրիդյան սկզբունքների շուրջ: Ստացվում է, որ Կոնգրեսը բացահայտ կամ քողարկված՝ քարոզչություն է անում ՀՀԿ-ի օգտին:

Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո լուրջ կասկածի տակ դրվեց ՀԱԿ–ի՝ ընդդիմադիր ամպլուան: Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեցին իշխանությունների խոսափողը լինելու մեջ: Անշուշտ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու և օր օրի նոսրացող ընդդիմադիր ընտրազանգվածին հետ բերելու նպատակով ՀԱԿ-ն այսօր փոխում է իշխանությունների հետ խոսելու տոնայնությունը և շեշտադրումները:

Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ եթե իշխանությունը գնում է Արցախի խնդրի մադրիդյան սկզբունքներով լուծման, ապա աջակցում են, բայց միեւնույն ժամանակ կոշտ ընդդիմություն են կոռուպցիայի վերացման, դրա դեմ պայքարի հարցում: Հպանցիկ հայացքը ՀԱԿ նախընտրական ծրագրին թույլ է տալիս ոչ առանց հիմնավորման պնդելու, որ կոռուպցիայի դեմ պայքարն ի սկզբանե չի եղել ընտրություններից հետո ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի գերակա խնդիրը: Իսկ այժմ ՀԱԿ-ը հայտարարում է, որ հենց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում՝ իշխանությունների թիվ մեկ ընդդիմախոսն է: 

Լևոն Տեր-Պետրոսյանը, փայլուն տիրապետելով քաղաքական ռազմավարության մշակմանը, ակնհայտորեն քայլ է կատարել՝ շտկելու ստեղծված իրավիճակը: Անհրաժեշտ էր որևէ կոնկրետ հարցում հակադարձել իշխանություններին, և ընտրվել է վերջիններիս համար ամենախոցելի և ցավոտ հարցը՝ կոռուպցիան: Սակայն, մյուս կողմից՝ բավականին ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս. փաստորեն, ըստ ՀԱԿ-ի՝ հնարավոր է մի հարցում աջակցել իշխանությանը, մյուսում՝ լինել կոշտ ընդդիմություն: Առաջին հայացքից այստեղ տարակուսելի որևէ բան չկա, ամենը տեղավորվում է քաղաքական գործընթացների ներքին տրամաբանության մեջ: Այլ հարց է, թե ինչպիսի գնահատական կտա հանրությունը՝ տեր-պետրոսյանական այս ճկուն ռազմավարությանը:

Հատկապես հաշվի առնելով այն, որ ՀԱԿ-ը իր առաջնորդի շուրթերով բազմիցս հնչեցրել է այն միտքը, որ քանի դեռ լուծված չէ Արցախի հիմնահարցը, չեն կարող լուծվել տնտեսության զարգացման, ժողովրդավարական նորմերի հաստատման և …կոռուպցիայի հաղթահարման հարցերը:

ՀԱԿ-ի տրամաբանությամբ, երկրում առկա խնդիրների ողջ համաբույլը հետևանք է մեկ բանի՝ արցախյան խնդրի կարգավորված չլինելու: Միևնույն ժամանակ՝ ՀԱԿ–ը չի բարձրաձայնում՝ արդյոք ստեղծված իրավիճակը, այն, որ մեր երկիրը թևակոխել է քաղաքական ապատիայի և տնտեսական անկման նոր փուլ, արցախյան խնդրի պատճառո՞վ է, թե՞ իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ և էֆեկտիվ գործելու՝ խնդիրներին ժամանակին և պատշաճ կերպով լուծում չգտնելու մեջ է:

ՀԱԿ-ը, կարծես թե, ինքն էլ խճճվել է այն բարդ քաղաքական հաշվարկների մեջ, որին այդքան ջանում է ծրագրային բովանդակություն և գաղափարական հակադրում հաղորդել: Իսկ հաշվարկները միտված են ընդամենը մեկ պարզ նպատակի հասնելուն, այն է, ապահովելու ձայների 7 տոկոսը, ինչը թույլ կտա ՀԱԿ-ին՝ կրկին անգամ հայտնվել ՀՀ ԱԺ-ում: Ընտրություններից հետո շահագրգիռ ուժերը ջանալու են արագացնել արցախյան հարցում բանակցային գործընթացը և ուղղել այն իրենց համար շահավետ հունով: Իսկ Հայաստանի խորհրդարանում պետք են ուժեր, որոնք կաջակցեն այս սցենարին:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
Ամենադիտված