ԿԸՀ-ն ուսումնասիրում է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները
Քաղաքական
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակած ձայնագրությունները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու մասին լուրեր ը:
«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոաննիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ: Կլսենք, կիրազեկենք դիրքորոշումների մասին»,- նշեց Մուկուչյանը: Նա չհստակեցրեց, թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները՝ հավելելով, որ դա կախված է աշխատանքի ծավալից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը մարտի 24-ին հրապարակել է հանրապետության 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակն ու նրանց հետ խոսակցությունների ձայնագրություններ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ