Ծանր կորուստ Քարդաշյան-Ջեններների ընտանիքում Մարդիկ թատրոն գնալու հավես ունեն, ինչը խոսում է երկրում հաստատված մթնոլորտի մասին. Փաշինյան ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ) ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Լույս չի լինելու. հասցեներ Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան Հուլիսի 17-ի օրվա խորհուրդը «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան 

Խախտումներն ընտրատեղամասերում բացառվում են. փորձարկվեցին նոր տեխնիկական սարքավորումները

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ժամանակ կիրառվելիք տեխնիկական միջոցները առաջին անգամ հաջողությամբ փորձարկվեցին մարտի 25-ին:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը շեշտեց, որ նոր տեխնիկական սարքավորումների կիրառմամբ ապահովվում է ողջ գործընթացի, հատկապես գրանցման գործընթացի լիակատար թափանցիկություն՝ բացառելով ցանկացած կրկնաքվեարկության հնարավորություն, ինչպես նաև այլ տեղամասից ընտրողի քվեարկություն այլ տեղամասում: «Նկատի ունենալով, որ տեղամասային կենտրոններում լինելու են նաև վստահված անձինք, ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, լիարժեք հնարավորություն է տրվելու հետևել ողջ գործընթացին»,- նշեց Մուկուչյանը:

Ընտրական տեղամաս մտնող ընտրողը պետք է մասնագետին ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը, որը մասնագետը ներմուծում է սարքավորման մեջ: Սարքավորման էկրանին կպատկերվեն ընտրողի տվյալները, ինչից հետո մասնագետի հրահանգով քաղաքացին պետք է ներմուծի աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Այնուհետև սարքավորումը տպում է ընտրողի տվյալները պարունակող կտրոնը, ինչից հետո մասնագետը կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ընտրողին:

«Անձնագրում դրվող կնիք չի լինելու, դրա փոխարեն կտրոնը վերջում փոխարինվելու է ինքնասոսնձվող դրոշմանիշով, որը կփակցվի քվեաթերթիկի վրա»,- տեղեկացրեց Տիգրան Մուկուչյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով էլ՝ ընտրական տեղամասում խախտումներ անելը գրեթե բացառված է: «Իհարկե ոչ միայն սարքավորումներն են գաղտնիքը, այլև ցուցակը, որը մենք հրապարակային ենք դարձնում: Բոլորը կարող են ստուգել և տեսնել, որ յուրաքանչյուր մարդ ընդամենը մեկ անգամ է այդ ցուցակում, ինչպես նաև ծրագրային համակարգը, որը մշակվել է ՄԱԿ-ի վերահսկողության ներքո ոչ Հայաստանում»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ այդ ծրագիրը բաժանվել է 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման համար: «Դրանց համար կազմվում են առանձին հիշողության ֆլեշ-քարտեր՝ Master Copy կոչվածը, որից հետո դրանք բազմացվում են կոնկրետ տարածքում գտնվող տեղամասերի թվով: Եթե քաղաքացին փորձում է երկրորդ անգամ քվեարկել տպվում է հատուկ կտրոն, որը կոչվում է կրկնակի գրանցման փորձ, որի մեջ զետեղված է ողջ տեղեկատվությունը, թե այդ ընտրողը մինչ այդ ժամը քանիսին որ անձնագրով է փորձել գրանցվել: Սա ևս շատ կարևոր է, քանի որ դա փաստացի այն արձանագրումն է, որը պետ ք է աներ հանձնաժողովը կամ ոստիկանը: Ընտրությունների ժամանակ քաղաքացիների շատ մեծ հոսք է լինում և ժամանակ վատնել ու կազմել նոր հանձնաժողով, արձանագրություն՝ անիմաստ է: Մենք հիմա ունենք փաստացի արձանագրություն, որի վրա ամեն ինչ շատ հստակ ֆիքսված է»,- ընդգծեց Հարությունյանը:

Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին նոր տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար Եվրոպական Միությունը ՀՀ կառավարությանը հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծանր կորուստ Քարդաշյան-Ջեններների ընտանիքումՄարդիկ թատրոն գնալու հավես ունեն, ինչը խոսում է երկրում հաստատված մթնոլորտի մասին. ՓաշինյանՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ) ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Tasnim. Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԼույս չի լինելու. հասցեներՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ինԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան ԱբրահամյանՀուլիսի 17-ի օրվա խորհուրդը «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՆա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»«Հրապարակ»․ Վարդան Ղուկասյանի փեսան անորոշ ու անհանգիստ վիճակի է հասցրել ԳյումրինԱրցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Կանաչ թեյ․ բնական ըմպելիք, որը նպաստում է առողջության պահպանմանըՈւկրաինայում քաղաքական քննարկումների կենտրոնում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությունըԻրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին
Ամենադիտված