Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը կմասնակցեն «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարին
Սպորտ
Հայ շախմատիստներից երեքը' Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը կմասնակցեն մակեդոնական մրցաշարին:
Ապրիլի 1-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկում է «Կարպոս Օփեն» անվանումը կրող խոշոր միջազգային մրցաշարը, որին կմասնակցի 30 երկրի 191 շախմատիստ, այդ թվում' 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարում Հայաստանը կունենա 3 պատվիրակ. գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը