Ծանր կորուստ Քարդաշյան-Ջեններների ընտանիքում Մարդիկ թատրոն գնալու հավես ունեն, ինչը խոսում է երկրում հաստատված մթնոլորտի մասին. Փաշինյան ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ) ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Լույս չի լինելու. հասցեներ Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան Հուլիսի 17-ի օրվա խորհուրդը «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան 

Ինչ էլ որ լինի, ես հաղթելու եմ, որովհետև միանշանակ հաղթելու է «Ծառուկյան» դաշինքը. Հասմիկ Շափաղաթյան

Քաղաքական

Հարցազրույց «Ծառուկյան» դաշինքի կողմից վարկանիշային կարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Հասմիկ Շափաղաթյանի հետ.

-Տիկին Շափաղաթյան, Դուք «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել եք Սյունիքի և Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում, ի՞նչ խնդիրներ կկարողանաք մատնանշել այդ մարզերում:

- Նախ, շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար: Այո, ես առաջադրվել եմ թիվ 12 ընտրատարածքում առաջին հերթին այն բանի համար, որ արմատներով Գորիսից եմ, շատ լավ գիտեմ Գորիսը, Սյունիքը, նաև գորիսեցիներին: Բայց, իհարկե, միայն Գորիսով չի սահմանափակվում Սյունիքը: Լինելով տարբեր համայնքներում՝ իսկապես համոզվում ես, որ Հայաստանի բոլոր մարզերում, ընդհանուր առմամբ, նույն խնդիրներն են, իհարկե, որոշակի առանձնահատկություններով: Ամենուրեք աշխատատեղերի բացակայությունն է, որպես հիմնարար պրոբլեմ, հատկապես տղամարդիկ, աշխատանք չգտնելով, հեռանում են հարազատ բնակավայրերից և որոշ ժամանակ անց՝ իրենց հետ տանում նաև իրենց ընտանիքներին: Հայ մարդն արժանավայել աշխատանք ունենալու պարագայում երբեք չի լքի իր հայրենիքը: Ես սրանում համոզվում եմ ամեն օր, իմ նախընտրական հանդիպումների ժամանակ: Սյունիքն առանձնանում է մյուս մարզերից իր հանքարդյունաբերությամբ: Այստեղ են գտնվում մոտ 500 հանքեր, որոնք հիմնականում մասնավոր են: Այստեղ շատ լուրջ են անելիքները և պետք է այս մասին մտածել՝ պետությանը ներքաշել այս ոլորտ, իբրև բաժնետեր:

-Արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը և անձամբ Դուք տիրապետում եք խնդիրների լուծման տարբերակներին:

- Գիտեք՝ «Ծառուկյան» դաշինքն առաջադրել է երկրում առկա խնդիրները լայն կոնտեքստում և բոլորին հայտնի 15 կետերը, որոնց լուծման տարբերակները հենց այնպես չեն մատնանշվում: Դրանց վրա աշխատել են բավական լուրջ մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ես վստահ եմ, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված լուծումները կհանեն մեր երկիրն այս օրավուր անդունդը գլորվող վիճակից, որովհետև ակնհայտ է քաղաքական կամքը և հանրային լայն աջակցությունը:

-Ինչքանո՞վ եք իրատեսական համարում Դաշինքի կողմից առաջարկված 15 կետերը, որոնք միտված են մեր երկրում բարեփոխումներ իրականացնելուն:

-Ես բնավ իրատեսական չեմ համարում ներկայում ստեղծված իրավիճակը, եթե որևէ մեկը իրատեսական է համարում 45 կամ 50.000 դրամով ամսվա ընթացքում «յոլա գնալը», ուրեմն 15 կետերի իրատեսական լինելու վերաբերյալ կարելի է վիճել: Ես կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում մեզ օր առաջ, ժամ առաջ անհրաժեշտ են լուծումներ, որոնք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր իրենց կյանքով են ապացուցել և դեռ կապացուցեն , որ ոչ մի բան անհնար չէ, եթե կա անհրաժեշտ քաղաքական կամք: Այդպիսին է Գագիկ Ծառուկյանը, ով հույս ու հավատ է ներշնչում ոչ միայն Դաշինքի շուրջ համախմբված մարդկանց, այլև հայ հասարակության ստվար մեծամասնությանը:

-Տիկին Շափաղաթյան, տեսակետ կա, որ Հայաստանում, մասնավորապես՝ մարզերում, քաղաքական պրոցեսներին կանայք քիչ մասնակցություն են ունենում, Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ:

-Այս տեսակետն անհիմն չէ, քանի որ Ձեր նշած երևույթն առկա է ոչ միայն մարզերում, այլ նաև՝ Հայաստանի մեծ քաղաքներում: Ուզում եմ այս խնդիրը բաժանել երկու մասի՝ քանակական և որակական: Եթե խոսքը վերաբերում է կանանց մասնակցության քանակական կողմին, ապա ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս ընտրական օրենսգրքի երևի ամենադրական կողմը հեց դա էր՝ կանանց քվոտայի ապահովումը, իբրև իմպերատիվ: Սակայն որակական կողմի մասին խոսելիս՝ նույն ուրախությունը չեմ ապրում, քանի որ քվոտան ապահովելու համար համամասնական ցուցակներում տեղ գտան կանայք, ովքեր որևէ «ազգակցական» կապ չունեն քաղաքականության և ընդհանրապես քաղաքական պրոցեսների հետ: Այսինքն, հետևելով քանակի ապահովմանը, որոշակի առումով տանուլ տվեցինք որակը: Իսկ ընդհանուր առմամբ, ես միշտ էլ այն կարծիքին եմ, որ կանանց քաղաքական ակտիվությունը բարձրացնելու առաջին քայլը պիտի լինի հենց կանանց հետ աշխատելը: Մնացածն արդեն սովորույթի խնդիր է:

-Նախընտրական քարոզարշավի համար տրամադրված ժամանակի մեծ մասն արդեն անցել է, կխնդրեմ ներկայացնեք՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, ի՞նչ խնդիրների հետ եք առնչվել այս ընթացքում, արդյո՞ք այս Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ազատ, արդար ու անկաշկանդ ընտրություն իրականացնել:

-Նախ, կապված ընտրական օրենսգրքի հետ, այնուամենայնիվ, վարկանիշային կարգով առաջադրված թեկնածուների վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ: Քաջ գիտակցելով, որ համամասնական կարգ է այլևս Հայաստանում, այնուհանդերձ, թեկնածուն երկակի վիճակում է հայտնվում, չգիտես՝ ում դեմ պայքարես՝ քո ճամբարի թեկնածուի՞, թե՞ հակառակ ճամբարի: Սա շատ լուրջ, ես կասեի՝ երբեմն տհաճ իրավիճակներ է ստեղծում:

Ինչ վերաբերում է իմ շանսերին, անշնորհակալ գործ եմ համարում կանխատեսումներ անելը: Բոլոր դեպքերում՝ ես կարծում եմ՝ ինչ էլ որ լինի, ես հաղթելու եմ, որովհետև միանշանակ հաղթելու է «Ծառուկյան» դաշինքը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծանր կորուստ Քարդաշյան-Ջեններների ընտանիքումՄարդիկ թատրոն գնալու հավես ունեն, ինչը խոսում է երկրում հաստատված մթնոլորտի մասին. ՓաշինյանՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր (տեսանյութ) ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Tasnim. Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԼույս չի լինելու. հասցեներՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ինԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան ԱբրահամյանՀուլիսի 17-ի օրվա խորհուրդը «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՆա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»«Հրապարակ»․ Վարդան Ղուկասյանի փեսան անորոշ ու անհանգիստ վիճակի է հասցրել ԳյումրինԱրցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Կանաչ թեյ․ բնական ըմպելիք, որը նպաստում է առողջության պահպանմանըՈւկրաինայում քաղաքական քննարկումների կենտրոնում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությունըԻրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին
Ամենադիտված