Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» 

Նյութեր են նախապատրաստվում Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու սրբապատկերների վնասման առնչությամբ

Իրավունք

Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու սրբապատկերների վնասման փաստի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին նյութեր են նախապատրաստվում, այլ բան դեռ վաղ է ասել»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Մարտի 24-ին նկարիչ Տիգրան Հակոբյանն առավոտյան նկատել է, որ իր կողմից կատարված երեք սրբապատկերները՝ «Քրիստոսի հարությունը», «Հիսուսի մկրտությունը» և «Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև» վնասված են: Հեղինակը լրատվամիջոցների հետ զրույցում այս քայլը դիտավորություն է որակել:

Ինչպես տեղեկացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, նկարիչն այս նկարներն արել է ոչ թեմի առաջնորդի ցանկությամբ ու ցուցումով: «Ասում է արել է Վարդան Ղուկասյանի պատվերով, բայց ավելի հավակնում եմ այն փաստին, որ սեփական ցանկությամբ է արել»,-նշեց թեմակալ առաջնորդը՝ փաստելով, որ մուտքի պատի որմնանկարը ևս չի եղել իր ցանկությամբ, ավելին' որմնանկարի կատարման որակի ու ձևի անհամապատասխանության պատճառով այն մաքրվել է: «Հատուկ իմ ցանկությամբ և ճաշակով եկեղեցում որմնանկարներն արվել են Լևոն Զաքյան ի կողմից, որոնք ամեն ինչով համապատասխանում են եկեղեցու և՛ ճարտարապետությանը, և՛ կատարման որակն ու ձևն են նորմալ, իսկ Տիգրան Հակոբյանի արածն ընդունելի չէր»,-նշեց Միքայել սրբազանը՝ նկարների վնասման փաստը անհավասարակշիռ մարդու արարք որակելով:

Գյումրու խորհրդանիշներից մեկը համարվող՝ 1860-ականներին կառուցված, ավելի քան 36 մետր բարձրություն (առանց գմբեթի) ունեցող եկեղեցին, որի ճարտարապետը եղել է Թադևոս Անտիկյանը, խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ: Եկեղեցին կառուցվել է «Անի»-ի մայր տաճարի օրինակով և ասում են, որ վարպետն ամեն անգամ քարը դնելիս ֆայտոնով գնացել է Անի և հետ է եկել ու շարունակել շինարարությունը՝ այսպես կառուցվել է եկեղեցին՝ քար առ քար: Որոշ աղբյուրների պնդմամբ՝ եկեղեցու շինարարության համար ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի, եղել են նաև հանգանակություններ, իսկ գյումրեցիներն աշխատել են անվարձահատույց: Եկեղեցու խաչը սկզբում եղել է փայտից: 1988 թվականին եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկեցին նախ հանգանակություններով, ապա ստեղծված «Ամենափրկիչ» հիմնադրամի կողմից՝ բարերարների միջոցներով՝ 1998 թվականին: Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են պահպանելով եկեղեցու նախկին ճարտարապետական տեսքը, օգտագործելով եկեղեցու հին քարերը, սակայն եկեղեցու ամրության համար ավելացվել են մետաղյա կոնստրուկցիաներ: 2002 թվականից վերականգնման աշխատանքների համար ֆինանսական հիմնական բեռն իր ուսերին էր վերցրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Ղուկասյանների ընտանիքը: Վերջիններիս միջոցներով ոչ միայն հիմնանորոգվեց եկեղեցին, այլ նաև խաչը: Ի դեպ, տեղադրված խաչով եկեղեցին ունի 47 մետր բարձրությամբ: Այս պահին իրականացվում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: Եկեղեցու վրա արդեն տեղադրված է նաև փոքր զանգը, որն իր կողմից քաղաքին նվիրեց քանդակագործ Արտուշ Պապոյանը: Շատ գյումրեցիներ վստահ են, որ 1988 թվականի երկրաշարժից հետո &nbs p;Գյումրու վերականգնումը կազդարարվի հենց Ամենափրկչի վերականգնումով:

Արմենուհի Մխոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Ամենադիտված