Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Priora-ն և Opel-ը․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 23-ամյա Արամ Արամյանի վարած ՎԱԶ 21 723 մակնիշի, 35 GF 161 համարանիշի և 55-ամյա Սեյրան Խաչատրյանի վարած Opel մակնիշի, 35 FZ 592 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 մարդ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Աբովյանի բժշկական կենտրոն։
Վթարի վայրում Priora-ի վարորդը հայտարարել է, որ պատճառը եղել է ճանապարհի փոսերը և լցված ավազը։
Մանրամասն՝ shamshyan.com-ում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում